News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրախորհրդին և ԵԽԽՎ-ին մեղադրել է բոլոր հնարավոր մեղքերի համար` այն պատճառով, որ այն չի դատապարտել Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները: Քննադատություն է հնչեցվել է ապրիլի 14-ին կառավարության նիստի ժամանակ, հաղորդում է Turan-ը:

«20 տարի շարունակ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն անում է հնարավոր ամեն ինչ`  Ադրբեջանին արատավորելու, զրպարտելու եւ հեղինակազրկելու համար: Ինչու՞ է ԵԽԽՎ-ն լռում: Քանի որ այնտեղ հավաքված հակաադրբեջանական ուժերը, հայամետ ուժերն Ադրբեջանին որպես թշնամի են ընկալում: Այս կազմակերպությունից մեզ ուղղված բոլոր պահանջները որեւէ նշանակություն չունեն: Ես ասել եմ եւ եւս մեկ անգամ ուզում եմ ասել. նրանց կողմից ընդունված բանաձեւերը, որոշումները ինձ համար ոչ այլ ինչ են, քան թղթի կտոր: Այս կազմակերպության կարծիքն Ադրբեջանի մասին ինձ չի հետաքրքրում եւ երբեք չի հետաքրքրել: Կան նաեւ Ադրբեջանի մասով զեկուցողները, նրանք նույնպես լռում են, ոչինչ չեն ասում: Հենց որ այստեղ ինչ-որ աննշան իրադարձություն է տեղի ունենում, նրանք փրփրած մեր երկիրը ստով եւ հերյուրանքով են հեղեղում: Ինչու՞ են նրանք լռում: Դրանից հետո նրանք կորցրեցին Ադրբեջանի համար զեկուցող լինելու իրենց բարոյական իրավունքը: Ադրբեջանի ժողովուրդն ամեն ինչ լավ տեսնում է: Այն տեսնում է, որ նրանց խղճուկ հայտարարությունների հետեւում ամենեւին էլ ժողովրդավարության եւ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը չէ: Այս կառույցի նպատակն Ադրբեջանին արատավորելն է, հեղինակազրկելը եւ այդպիսով հարված հասցնելն է մեր երկրի շահերին»,- ասել է Ալիեւը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ