News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ժամանել է Նախիջեւան՝ մասնակցելու թյուրքալեզու հանրապետությունների վեհաժողովին։ Այս մասին տեղեկացնում թուրքական Haberx կայքէջը։

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Նախիջեւանի օդանավակայանում դիմավորել են՝ Նախիջեւանի խորհրդարանի նախագահ Վագիֆ Թալիբովը, Բաքվում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը, Բաքվի թուրքական դեսպանության ռազմական կցորդ, գեներալ Օզհան Այաշը։ Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Գյուլը հանդիպել է Ղըրղստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ։ Աբդուլահ Գյուլը հոկտեմբերի 3-ին կմասնակցի Թուրք-ադրբեջանական բանկի բացման արարողությանը եւ կայցելի Նախիջեւանում Թուրքիայի հյուպատոսություն եւ թուրքական վարժարան։ Նախնական տեղեկություններով, այս համաժողովին չեն մասնակցի Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը։

Թյուրքալեզու հանրապետությունների նախագահների վեհաժողովները նախաձեռնվել են Թուրքիայի կողմից։ Առաջին անգամ այն տեղի ունեցավ 1992 թվականին։ Դա նախաձեռնել էր Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Թուրգութ Օզալը։

Մինչ այժմ տեղի ունեցած 8 վեհաժողովներից 4-ը տեղի են ունեցել Թուրքիայում։ 9-րդ վեհաժողովի օրակարգում է լինելու միասնական այբուբենի հետ կապված աշխատանքները, թյուրքական բարբառների համեմատական բառարանի կազմելը, համատեղ էներգետիկ քաղաքականության ձեւավորումը, հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը, ղարաբաղյան խնդիրը։

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ մեկ անգամ եւս կհայտնի, որ Հայաստանի հետ Անկարայի քայլերը տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն կապահովեն եւ Բաքվի շահերին չեն հակասի։

Թյուրքալեզու հանրապետությունների խորհրդարանական վեհաժողովի առաջին նիստը տեղի ունեցավ Բաքվում։ Այդ նիստին մասնակցեցին Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Էսադովը, թուրքական խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը, ղազախական խորհրդարանի նախագահ Օրալ Մուհամեդջանովը եւ ղրղզական խորհրդարանի ղեկավար Այթիբայ Թագաեւը։ Վեհաժողովին չեն մասնակցել Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի խորհրդարանի ղեկավարները։ Այս նիստի ժամանակ ադրբեջանական խորհրդարանի ղեկավարը ասել է հետեւյալ. «Մենք այսօր բոլորս տարբեր լեզուներով ենք խոսում։ Հավատում եմ, որ մի օր մենք նույն լեզվով կխոսենք եւ մեզ թարգմանիչ պետք չի գա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ