News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լրագրողներին ու քաղբանտարկյալներին համաներման որոշումից բացառելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումն ընդգծում է նրա անմարդկայնությունն ու իր քննադատների դեմ ռեպրեսիաները շարունակելու վճռականությունը COVID-19 կորոնավիրուսի բռնկման պայմաններում, գրում է Խյուլյա Շենքը Deutsche Welle-ում։

Չնայած այս բարդ ժամանակներին՝ էրդողանը շարունակում է կիրառել իր կառավարման ռեպրեսիվ ոճը, երբ լրագրողներին ու այլախոհներին կալանավորում են նրանք քաղաքական համոզմունքների պատճառով։

Երեքշաբթի Թուրքիայի խորհրդարանն օրենք էր ընդունել, որը նախատեսում է շուրջ 90 000 կալանավորի նկատմամբ համաներում կիրառել Թուրքիայի գերծանրաբեռնված բանտերում կորոնավիրուսի տարածումը զսպելու համար։

Լրագրողներն ու քաղբանտարկյալները բացառված են համաներման ենթակա անձանց ցանկից՝ չնայած նրանք երբեք չպետք է կալանավորվեին, իսկ նրանց կալանքը հակասում է օրենքի գերակայությանը, նշում է հեղինակը։

Նա նաեւ չի բացառում, որ Թուրքիայի կառավարությունը առաջիկայում կընդունի նոր օրենքներ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի շուրջ քննադատությունները ճնշելու համար։ Անցած շաբաթ էրդողանը մեղադրանք էր առաջադրել հեռուստահաղորդավար Ֆաթիհ Փորթաքալին, որը քննադատել էր կորոնավիրուսի դեմ պայքարում նվիրատվություն հավաքելու նրա ձգտումը՝ ընդ որում՝ բացառելով ընդդիմությանը։

Բոլոր նրանք, ովքեր ներկայանում են հանուն Թուրքիայում ժողովրդավարության, ազատության, օրենքի գերակայության եւ հրապարակավ քննադատում են կամայական ձերբակալություններն ու անարդարությունը, դեռեւս կմնան հիասթափված, ամփոփում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ