News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այո, ես ստացել եմ իմ նամակի պատասխանը, որով ռուսական «Գազպրոմը» պատասխանել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանն առաջարկել էր բանակցություններ սկսել ռուսական գազի գինը սահմանին նվազելցնելու շուրջ:

«Միաժամանակ, նամակում նշվում է, որ կոնտակտները հարցի վերաբերյալ կլինեն կառավարական մակարդակով»,-ասաց փոխվարչապետը:

հարցը կառավարությանն ուղղել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա, մասնավորապես, նշել էր. «Կարճ ժամանակ առաջ եւ փոխվարչապետն է՝ դիմել ռուսական «Գազպրոմին» սահմանին գազի գնի շուրջ բանակցություններ վարելու եւ կարծեմ ԵՏՄ շրջանակներում այս հարցը քննարկվում է եւ ճկուն գնի, եւ վճարման արժույթի հետ կապված: Ո՞ր փուլում են բանակցությունները, որովհետեւ զուգահեռաբար «Գազպրոմ Արմենիան» գազի սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել ՀԾԿՀ-ին:

Իմ կարծիքն այն է, որ այդ հայտը պետք է մերժվի, որովհետեւ հայտի հիմքում այն է, որ ճիշտ է սահմանին գազի գինը 165 դոլար է, բայց հաշվարկը կատարվում է 135 դոլարի շրջանակներում:

Ուզում եմ հիշեցնել, որ 2015-ին, երբ գինը սահմանին իջել է 189-ից 165 դոլարի, վերջնական սակագները չեն փոխվել եւ 5 տարվա ընթացքում մոտ 43 մլրդ դրամ մնացել է «Գազպրոմին»: Հիմա երբ իրենք փաստարկ են բերում, թե տուժում են, քանի որ գազի գինը 165 է, բայց 135-ի ռեժիմով են աշխատում, մենք ի՞նչ ենք ասում»:

Մհեր Գրիգորյանն իր պատասխանում նշեց. «Ինչ վերաբերում է 135-165 դոլար խնդրին, այո, կա նման խնդիր: Ես կուզեի, որ դուք հետեւեք հայտի քննարկման ընթացքում այդ խնդրի հետ կապված ընդհանուր վերաբերմունքին թե հայտատուի, թե հանձնաժողովի, որովհետեւ կարծում եմ՝ դրան անդրադարձ կլինի հայտի քննարկման ժամանակ: Դուք էլ  առիթ կունենաք ձեր կարծիքն արտահայտե այդ հարցի վերաբերյալ: Այո, դա առանցքային խնդիր է հայտ ներկայացնելու հետ կապված ընդհանրապես: Որովհետեւ եթե այդ խնդիրը չլիներ, կարող է հայտի անհրաժեշտություն էր չլիներ»:

Փոխվարչապետն ընդգծեց, որ այո, հայտ ներկայացնելու մեջ կա ներդրումների լուրջ բաղադրիչ, որը նույնպես պետք է դառնա հասարակական գնահատականի առարկա. «Մենք բոլորս պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք այդ ներդրումները, թե ոչ: Եթե ուզում ենք, ապա պատրա՞ստ ենք քննարկել սակագնի փոփոխման խնդիրը, թե ոչ: Եթե պատրաստ ենք, ինչ է լինելու տնտեսության ու ֆիզիկական անձանց համար:

Բայց սա մեր տեսանկյունի խնդիր է, որը բոլորս իմանալու ենք եւ տալու ենք մեր գնահատականները: Ի վերջո, որոշումներն էլ կայացվելու է Հայաստանի իրավազորության ներքո, այդտեղ խնդիր չունենք:

Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ չոր լինել, այսինքն կառուցողական չլինել... ի վերջո, «Գազպրոմ Արմենիան» հայկական ռեզիդենտ կազմակերպություն է եւ այդ իմաստով, այո, մենք պետք է ողջամիտ լինենք ու մեր ռեսուրսները մոբիլիզացնենք: Եթե համարում ենք, որ պետք է լինի գնային տարբերություն, ապա դա պետք է չեզոքացնենք սահմանին, ինչը փորձում ենք հիմա անել:

Ինչ-որ պահի այդ հարցը կդառնա միջկառավարական հանձնաժողովի օրակարգի հարց եւ հրապարակայնորեն կքննարկվի ու կարժանանա նաեւ ձեր վերաբերմունքին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ