News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում շատ աշխատողներ չեն ստացել իրենց աշխատավարձը, բայց իրենց պարտադրում են Կորոնավիրուսի ֆոնդին փոխանցել գումարներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Չի կարող պետական կառավարման համակարգում որեւէ մեկն իր աշխատավարձը ժամանակին ստացած չլինել: Երկրորդ, ինձ ոստիկանապետն ասել է, որ ոստիկանությունում կա ցանկություն որոշակի դրամահավաք անել կորոնավիրուսի հիմնադրամին փոխանցելու համար: Ես այդ գաղափարին դեմ եմ արտահայտվել ձեր ասած տրամաբանությամբ, բայց ասվել է, որ ղեկավար անձնակազմի շրջանում կա դրամահավաք անելու ցանկություն: Ես թույլատրել եմ ղեկավար անձնակազմի շրջանում անել նման դրամահավաք: Որեւէ  մեկը չի կարող, լինի ոստիկանությունում, թե պետական կառավարման այլ համակարգի որեւ մեկին պարտադրել, որ գումար նվիրաբերի»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Անի Սամսոնյանի պնդմանը, որ սոցիալական եւ տնտեսական աջակցության ծրագրերին ուղղված համակարգչային համակարգը լավ չի աշխատում, մարդիկ մուտքագրում են իրենց տվյալները եւ չեն ստանում համակարգից արձագանք, Փաշինյանն ասաց. «Ինչ վերաբերում է համակարգի վատ աշխատանքին, ի գիտություն ընդունեցինք ձեր ասածը, կստուգենք եւ ամեն ինչ կանենք, որ հնարավորինս լավ աշխատի այդ համակարգը:

Եկեք հաշվի առնենք, որ 9-րդ միջոցառման պարագայում երեկ ունեինք խափանման դեպք, որովհետեւ շատ մեծ շահառուների շրջանակ է ընդգրկում: Միանգամից 70 հազար դիմումի փորձ էր եղել, համակարգը կախել էր: Օրվա երկրորդ կեսին ինձ ասացին, որ սկսել է աշխատել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ