News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի եւ դրան հետեւած ցունամիի արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 14 հազար 517 մարդ, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը` վկայակոչելով Ճապոնիայի ոստիկանությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր 14,3 հազար զոհերի մասին:

Վեց պրեֆեկտուրաներում անհետ կորածների թիվը կազմում է 11 հազար 432:

Ավերիչ երկրաշարժը տեղի էր ունեցել մարտի 11-ին` 10 մետր բարձրությամբ ցունամի հարուցելով:

Սեյսմոլոգների տվյալներով, դեռ մի քանի ամիս կարող են ստորգետնյա հուժկու ցնցումներ լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ