News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները չարաշահում են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ներդրված սահմանափակումները եւ ձերբակալում են ընդդիմության ակտիվիստներին` կառավարության քննադատներին լռեցնելու համար: Այս մասին նշվում է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, փոխանցում է Turan-ը:

Վերջին շաբաթների ընթացքում կարանտինի խախտման կամ ոստիկանությանը չհնազանդվելու մեղադրանքով առնվազն վեց ակտիվիստ եւ մեկ ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել 10-ից 30 օր ժամկետով: Գրեթե բոլորը ձերբակալվել են կարանտինային կենտրոններում առկա պայմանները կամ կառավարության կողմից խոցելի խմբերին համարժեք փոխհատուցում չտրամադրելու հետ կապված քննադատություններից հետո: Ձերբակալվածների թվում նույնիսկ մի տղամարդ կար, ով ձերբակալման պահին քրոնիկ հիվանդությամբ իր երեխային հիվանդանոց էր տանում բուժման համար: 

«Այս ձերբակալությունները լիովին համահունչ են Ադրբեջանում քաղաքական վրեժխնդրության վաղեմի մոդելին»,- ասել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով HRW-ի փոխտնօրեն Գեորգի Գոգիան: «Իշխանությունները պետք է դադարեն արտակարգ դրությունը որպես պատրվակ օգտագործել` խոսքի ազատության համար պատժելու նպատակով»,- հավելել է նա:

HRW-ն կարծում է, որ կարանտինային ռեժիմի խախտման համար մարդկանց ձերբակալությունները կարող են նպաստել հիվանդության տարածմանը, քանի որ վիրուսը կարող է հեշտությամբ տարածվել կալանավորման մարդաշատ վայրերում: Թե տարածաշրջանային եւ թե ազգային դիտորդական խմբերը քննադատում էին Ադրբեջանում բանտարկյալների պահման պայմանները:

HRW-ը կարծում է, որ Ադրբեջանում ներդրված միջոցները սահմանափակում են մարդկանց տեղաշարժն եւ անձնական ազատությունը: «Կարանտինի խախտման համար ազատազրկումը որպես պատժամիջոց կիրառելը հակարդյունավետ է եւ հակասում է ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդի փորձագետների առաջարկություններին: Իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն սահմանափակող միջոցների քաղաքական կիրառումը եւ ազատ արձակեն ձերբակալվածներին, ասվում է HRW հայտարարության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ