News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դեռ շատ երկար կտեւի նիստը: Այս մասին, այսօր՝ ապրիլի  16-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե դեռ որքան երկար են հարցեր ուղղելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Պատգամավորների մոտ դեռ հարցեր կան, հարցից հարց է ծնվում: Հիմա 15 րոպե ընդմիջում ենք անում, հետո շարունակենք մեր աշխատանքը»,-ասաց նա: Նա հավելեց, որ չեն եղել հարցեր, որոնց Սերժ Սարգսյանը չի պատասխանել:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքն էլ հարցեր ունի, արդյոք տվել է այդ հարցերը, Անդրանիկ Քոչարյանը զարմացավ. «Հարցե՞ր: Սերժ Սարգսյանը մեզ չի կարող հարցեր տալ: Հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է: Սերժ Սարգսյանը պատասխանում է մեր հարցերին: Իր իրավունքն է՝ պատասխանել, թե չպատասխանել:  Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետները ներածական, մենք ընդունել ենք եւ կկցենք մեր վերջնական եզրակացությանը»:

Ի դեպ, մինչև նիստին մասնակցությունը տարածած իր հայտարարությունում Սերժ Սարգսյանը ասել էր, որ հարցեր ունի ապրիլյանի վերաբերյալ, սակայն չէր ասել, թե մտադիր է այդ հարցերը տալ հանձնաժողովին։

«Ինքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի եւ մի շարք այլ թեմաներով:

Սրանց դեռ միասին կանդրադառնանք եւ եզրակացություններ կանենք»,-ասված է ՀՀ երրորդ նախագահի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ