News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ապրիլի սկզբին Վիտենբերգի մի ֆերմայում ծնվել է անսովոր պաթոլոգիա ունեցող մի այծ՝ երկու ձեւավորված դնչիկով: Կենդանու տերը՝ Ջոսելին Նուեսկեն, նշել է, որ ձագը առողջ է՝ չնայած զարգացման անոմալիային: «Անասնաբույժները համոզված չէին, թե տեսնում են արդյոք միջին աչքերը: Բայց նրանք մեզ հավաստիացրին, որ ծայրերի աչքերը արձագանքում են շրջապատող պատկերին»,- WLUK-TV-ին ասել է կինը: Նա հավելել է, որ առանձնահատկության պատճառով ձագուկը ավելի շատ խնամքի կարիք ունի, թեեւ նա բացարձակապես նորմալ այծ է: Տիրուհին, անասնաբույժների հետ միասին, հուսով են, որ մինչեւ մեկ ամսականը լրանալը այծը կսկսի ինքնուրույն քայլել, հայտնում է «Моя планета»-ն:

Նուեսկեն ասել է, որ վեց տարի այծի ֆերմա ունենալով՝ առաջին անգամ է նման բան տեսնում: «Լսել էի երկգլխանի կովերի ու մողեսների, բայց ոչ այծի մասին», - ավելացրել է կինը: Այժմ նա Facebook- ում պարբերաբար անսովոր կենդանու մասին գրառումներ է կատարում: Վերջին տեսանյութերից մեկում Ջոսելինը ցույց է տվել, որ Յանուսը միշտ սոված է եւ կարող է երկու բերանով միաժամանակ ծամել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ