News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Երբ Սերժ Սարգսյանն ասում էր՝ ճիշտ էր նիստին մասնակցելը, նա ճիշտ էր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16–ին, Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մնացած բոլորը, ովքեր ցանկություն չունեին, որ Սերժ Սարգսյանն ու բոլոր պատասխանատուներն օր առաջ հայտնվեն հանձնաժողովում, պատասխանեն մեր հարցերին, երևի վաղվանից արդեն պետք է գիտակցեն, որ հանձնաժողովը, այնուամենայնիվ, իր կատարած աշխատանքների ընթացքում արդեն կասկած չի թողնում, որ ինքը ոչ միայն աշխատել է, այլ նաև պայմաններ է ստեղծում, որ հնարավորինս հավաքի տեղեկատվությունը բոլոր պաշտոնյաներից։ Սերժ Սարգսյանի հետ քննարկման մեջ ասացինք, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ է, ինքն էլ ընդունեց և ասաց, որ ինքն այստեղ գալուց առաջ խոսել է Խաչատուրովի հետ և նրան հորդորել է, որ ճիշտ կլիներ, որ գար։ Ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանի գալուց հետո Խաչատուրովը գա և պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա։ Համար մեկ զինվորականն այն ժամանակ եղել է Գլխավոր շտաբի պետը»,– ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ իրենք տվել են բոլոր հարցերը. դրանք բավականին շատ էին։

«Ստացել ենք հարցերի պատասխաններ, որոնք մեզ փոխանցել է Սերժ Սարգսյանը, սակայն դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն։ Հարցերն ամբողջական կլինեն, երբ մենք կլսենք նաև այլ պաշտոնյաների։ Մենք նախանշեցինք, և պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց նաև այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ գտնվում են մեր մի շարք հարցերի պատասխանները։

Մենք տվել ենք այն հարցերը, որոնք իրեն կարող էինք ուղղել։ Նա իր մասով պատասխանել է այդ հարցերին այնքանով, ինչքանով որ տիրապետում է, սակայն կան բաներ, որ կարող է ինքը չհիշել կամ իրեն զեկուցած չլինեն։ Մեզ հետաքրքիր է՝ չեն զեկուցե՞լ, թե՞ չի հիշում, բնականաբար, մեր աշխատանքային մթնոլորտը եղել է այնպիսին, կգա մի օր, որ այս ձայնագրությունները, որոնք հարստացնում են ապրիլյան դեպքերի ուսումնասիրությունները, նրանք այնքան ամբողջական կլինեն և մեր հանրությանը հասանելի կլինեն, որ մենք վերջին հաշվով կհասկանանք մեր թերությունները, հետևանքներն , դրանց վերացման հետևանքները։ Դրանք միտված են լինելու մեր զինված ուժերի հզորացմանը։ Հիմնականում Հիմնականում պարոն Սարգսյանը հիշում էր շատ բաներ, հլը մի բան էլ մեր հարցերի մեջ ինքը նաև ավելացրեց, որ հիշում է այս թվերի շրջանակում, քան այն, որ փոխանցվել է մեր պաշտպանական գերատեսչության կողմից՝ քննիչ հանձնաժողովին։

Հարցին, թե նախկինում Սերժ Սարգսյանն ասել էր, որ 800 հեկտար ենք կորցրել, սակայն վերջերս նկարված ֆիլմում նշվում է՝ 400 հետկար, Քոչարյանն ասաց.

«Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր, որպեսզի ֆիլմը դառնա վավերագրական, ֆիլմը նկարահանողը պիտի տիրապետի այն տեղեկատվությանը, որը գտնվում է այն սենյակի պատերի հետևում։ Ֆիլմում հնչեցված բազմաթիվ փաստեր փորձել ենք ճշտել պարոն Սարգսյանից... Մենք ավելի լուրջ հարց ենք տվել, ոչ թե 400-ի և 800-ի մեջ է։ Մենք ուղղակի ճշտել ենք՝ պարոն Սարգսյանն ինչ է կարծում՝ հակառակորդը իր առջև դրված ռազմական խնդիրը լուծե՞լ է, թե ոչ, այդտեղ կա՞ քաղաքական բաղադրիչ, թե՞ոչ, մենք ինչքա՞ն ենք պատրաստ եղել դրանից առաջ, հետախուզության տվյալները ամբողջությամբ արտացոլո՞ւմ են այն տեղեկատվությունը, որը գտնվում է շրջանառության մեջ։ Քննիչ հանձնաժողով հրավիրվող անձինք ցանկի ներսում եղած մարդիկ են, որոնք նախատեսված են, որ նրանց պետք է լսենք»։  

Հարցին՝ նախագահն արդյոք ընդունե՞լ է, որ ունեցել է բացթողումներ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Իհարկե»։

Նրա խոսքով՝ հանձնաժողովի գործունեությունը վերջնական փուլում է։ 

Հարցին՝  նիստին արդյոք Սերժ Սարգսյանը թերացողների անուններ հնչեցրե՞լ է, Քոչարյանը պատասխանեց. «Թերացողների անուններ տրվել է նաև Պաշտպանության նախարարության կողմից կազմված վերլուծության մեջ, սակայն վերլուծության մեջ ներառված չեն նաև մի շարք պաշտոնյաներ, որոնք իրենց չեն տեսել այդ թերացումների մեջ, բայց հանձնաժողովը տեսել է նաև այն պաշտոնյաներին, որոնք արտացոլված չեն այդ թերացումների մեջ։ Հանձնաժողովի աշխատանքները կարևոր են նրանով, որ ինքն ի վիճակի է ամբողջացնել այդ ամբողջ տեղեկատվությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ