News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Բա ես ի՞նչ իմանամ, թե ինչ է ուզում ասի Սերժ Սարգսյանը. ամեն դեպքում՝ ՀՀ-ն ազատ եւ ժողովրդավարական պետություն է, այստեղ ցանկացած ոք ցանկացած պահի կարող է հանդիպել լրատվամիջոցներին ու ներկայացնել իր կարծիքը տարբեր հարցերի շուրջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նախագահ Արարատ Միրզոյան՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ պատրաստվում է արտակարգ դրությունից հետո ասուլիս հրավիրել  եւ պատասխանել ապրիլյան պատերազմի վերաբերյալ բոլոր հարցերին:

Հարցին, թե ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը որեւէ բացահայտում կատարե՞լ է, եւ արդյոք ի վերջո պատասխան կտրվի այդ պատերազմի հետ կապված դավադիր պայմանավորվածությունների մասին հարցին, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Բացահայտումներ արել են, այստեղ հարցն այն է, թե ինչ տրամաչափի: Հիմա ես կարող եմ ասել՝ մի բան բացահայտվել է, դուք կարող եք ասել՝ բայց դա ինչ մի բացահայտում է: Այդպես աշխարհացունց, եկեք սպասենք աշխատանքների ավարտին, նրանք դեռ պետք է անեն վերլուծություն, փաստերը վկայությունները համադրեն: Ոչինչ գաղտնի չի մնա»:

Նա արդարացված է համարում հանձնաժողովի ստեղծումը. «Ես կարծում եմ, որ անկախությունից հետո մեր պատմության հետ կապված որեւէ մութ հարց չպետք է մնա: Ցանկացած հարց, որ հուզում է մարդկանց, պետք է հնարավորության սահմաններում քննվի եւ պարզ ներկայացվի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ