News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԿԲ նախագահ ընտրվեց Մարտին Գալստյանը: ԱԺ պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 119-ը: Գալստյանի թեկնածությանը կողմ է արտահայտվել 104 պատգամավոր, դեմ՝ 15:

Մարտին Գալստյանը փոխարինելու է Արթուր Ջավադյանին: 

Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին: 1994-1999 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, այնուհետեւ` ասպրիանտուրայում, 2003-ին ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան: Դրանից հետո Գալստյանը սովորել է Ջոն Քենեդու անվան Պետական կառավարման դպրոցում` մագիստրոսի աստիճան ստանալով պետական կառավարման ոլորտում:

Կենտրոնական բանկում նա սկսել է աշխատել 1998 թվականին, որտեղ ղեկավարել է Ֆինանսական գործառնությունների բաժնի միջազգային պահուստների կառավարման վարչությունը, այնուհետեւ ղեկավարել է վիճակագրության բաժինը: 2015-ին նշանակվել է Դիլիջանում Հետազոտական կենտրոնի ղեկավար, իսկ 2018 թվականից Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է:

Գալստյանը միջազգային խորհրդատու է Համաշխարհային բանկում եւ դասախոս: Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում: 2015-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս է ճանաչվել: Զբաղվում է հասարակակն գործունեությամբ եւ  մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի ԿԲ-ն նախատեսում է «թվային ռիալ» ներդնել
Նա նշել է, որ Իրանում արգելված է կրիպտոարժույթների առքուվաճառքը կամ ներդրումների համար դրանց օգտագործումը․․․
Ուղեգիր Մալդիվներ, iPhone 14-ի և ավանդի սերտիֆիկատներ՝ Կոնվերս Բանկի հերթական ակցիայի շրջանակում
Մրցույթի արդյունքները կամփոփվեն և հաղթողները պատահականության սկզբունքով կորոշվեն Բանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակման միջոցով....
Թուրքական լիրան մինչեւ հաջորդ տարվա հունիս կարող է նվազել մեկ դոլարի դիմաց մինչեւ 21 լիրա․ HSBC
Թուրքական հինգ բանկեր սկսել են օգտագործել ռուսական «Միր» վճարային համակարգը
Քանի որ Mastercard-ը եւ Visa-ն դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում, «Միր» քարտով վճարումները ռուս զբոսաշրջիկներին ․․․
ԱրարատՄոբայլ հավելվածում արդեն հասանելի է «Այլ բանկի վարկի մարում» ծառայությունը
ԱրարատՄոբայլ հավելվածում արդեն հասանելի է «Այլ բանկի վարկի մարում» ծառայությունը։ ԱրարատՄոբայլ հավելվածի օգտատերերը կարող են այլ բանկերում…
Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդները փետրվարից մինչեւ հունիսի 30-ը աճել են 70,4 տոկոսով. ԿԲ պաշտոնյա
Այս աճի մեծ մասը պայմանավորված է ցպահանջ ավանդներով: Քանակային առումով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ