News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադահայ թեմի հոգևորականներ տարածել են հայտարարություն՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ուղղված հայտարարություններին։

«Մարդու աստուածապարգև կեանքը բարձրագոյն արժէք է և անոր նկատմամբ հոգածու վերաբերմունքը իւրաքանչիւրիս պատասխանատուութիւնն է» (Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս):

Խոր յուսախաբութեամբ տեղեկացանք Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգի, առաւելաբար որոշ բարձրաստիճան պաշտօնեաներու քով առկայ հոգևոր սովի եւ կուտակուած թոյնի մասին, որ ցաւօք համավարակին զուգահեռ ներկայիս բացայայտօրէն կը տարածուի իշխող վերնախաւի շրջանակէն ներս։

Մէկ կողմ դնելով խնդրոյ առարկան/անձը/, որուն մասին իր խօսքի մէջ նշեց Հայոց Հայրապետը, հարկ կը համարենք յիշեցնել իշխանութեանը ՀՀ Սահմանադրութեան Յոդուած 27-ը, որ ձեր կողմէն հաճախ, ընտրողաբար եւ մեծ փութկոտութեամբ կ'օգտագործուի հատկապէս այլասեռութիւն քարոզող և բարոյազուրկ անձանց պաշտպանելու համար։

Իւրաքանչիւր ոք ունի իր կարծիքն ազատ արտայայտելու իրաւունք: Արգելուած է մարդուն հարկադրել հրաժարելու իր կարծիքէն կամ փոխելու այն:

Մանաւանդ, որ այս պարագային, թող ուշադրութեամբ նկատի առնուի թէ կարծիք յայտնողը ոչ թէ շարքային քաղաքացի է, այլ ողջ Հայ ազգի համար սրբազնագոյն հոգեւոր հաստատութեան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գահակալ և Ամենայն Հայոց Կաթողիկոս, որուն արեւշատութեան համար համայն աշխարհի առաքելական եկեղեցիներուն մէջ ամեն Կիրակի պատարագներու ընթացքին աղօթք կը վերառաքենք առ Աստուած:

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին դէմ կատարուած ամեն նախատինք, պետք է հաստատ գիտցուի թէ մեր ժողովուրդը կ'ընկալէ որպէս նախատինք ուղուած իր իսկ դէմ:

Նորութիւն պետք չէ ըլլայ որեւէ մէկի համար թէ մարդասիրական մղումներով հորդորները բնորոշ են բոլոր հովուապետերուն եւ բոլոր կրօններուն:

Իրաւական դաշտի մէջ պաշտօնական պատասխանի փոխարեն լուրջ յուսախաբութեամբ ականատես կը դառնանք սանձարձակ ու անբարոյ քարոզարշաւի մը:

Միեւնոյն ժամանակ քաղաքական շահախնդրութիւններէն դրդուած, խոր ցաւով կը տեսնուի թէ իշխանութիւնն արդեն կ'անցի մարդկային ու բարոյական արժանիքներու բոլոր սահմանները:

Ամենքիս մօտ դեռ մոռցուած չեն իշխանափոխութեան օրերուն բարձրագոչ յայտարարութիւնները, թէ «Նոր Հայաստանի մէջ» ամեն ինչ իրաւական պիտի ըլլայ։

Ցաւօք քիչերը կարողացան ըմբռնել, որ ձեր պատկերացուցած «Նոր Հայաստանը» որևէ աղերս չունի Քրիստոնեայ Հայաստանի հետ, եւ որ նոր Հայաստանի մէջ մարդու իրաւունքն ու քաղաքականութիւնը նոյնականացուած են վերջինին տալով գերակայութիւն նախորդին վրայ:

Պետք է լաւ գիտնաք թէ եկեղեցին միայն Մայր Հայրենիքի մէջ ներկայացուած չէ այլ կը գործէ նաեւ Սփիւռքի մէջ:

Օտար ափերուն ապրող Հայ ժողովուրդի մեծամասնութեան նման, Հայրենիքէն հեռու ապրելով մեր հոգևոր ծառայութիւնը կ'իրականացնենք առաջնորդուելով ազգային բարձր գիտակցութեամբ ու կը փորձենք փոխանցել զայն ապագայ սերունդներուն, անոնց մէջ սերմանալով Հայրենիքի հանդէպ սէրը, աստուածավախ, եղբայրասէր ու ազգանուէր ըլլալու գաղափարը:

Հաստատ եւ ուժեղ կերպով կը յայտարարենք թէ Գանատահայոց Թեմի Հոգևորականաց մարմինը զօրավիգ է Վեհափառ Հայրապետին եւ կը միանայ Անոր մարդասիրական և ազգօգուտ բոլոր կոչերուն եւ անթոյլատրելի, դատապարտելի ու վտանգաւոր կը համարէ պետական որոշ գործիչներու թշնամական վերաբերմունքն ու հայացքները Անոր նկատմամբ:

Իշխանութիւններէն կ'ակնկալենք պետականամետ, զգուշաւոր եւ ազգային արժեքներուն նկատմամբ յարգալից ու պատշաճ կեցուածք:

Կ'աղօթենք եւ կը մաղթենք Վեհափառ Հայրապետին արեւշատ գահակալութիւն եւ յաջողութիւններ եկեղեցաշէն եւ պետականամետ բոլոր անոր իրագործումներուն մէջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ