News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համաճարակի արագ տարածման պատճառով՝ արդեն մեկ ամիս է «Ռոստելեկոմ» ընկերությունը աշխատում է արտակարգ ռեժիմով՝ շուրջօրյա սպասարկելով բաժանորդներին և տրամադրելով բարձրակարգ, որակյալ և հուսալի ծառայություններ:

Այս ամբողջ ընթացքում ընկերությունը, հաշվի առնելով ստեղծված պայմաններում  հեռավար կրթության և հեռավար աշխատանքի անհրաժեշտությունը, իր բաժանորդներին է տրամադրել մի շարք հնարավորություններ և գործիքներ՝ արդյունավետ աշխատանքի, կրթության կազմակերպման և պարզապես հաճելի ժամանցի համար:

Ավելի վաղ, հաշվի առնելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները՝ «Ռոստելեկոմ»-ը տեղեկացրել էր, որ հետաձգում է մատուցված ծառայությունների դիմաց վճարումների վերջնաժամկետը: Չնայած այս հանգամանքին՝ ընկերության բազմաթիվ բաժանորդները շարունակում են ժամանակին կատարել բոլոր վճարումները:

«Լինելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը իր պարտքն է համարում՝ որակյալ և հուսալի ծառայություններ մատուցել իր բաժանորդներին, արտակարգ իրավիճակներում՝ առավել ևս: Եվ մենք ուրախ ու երախտապարտ ենք ունենալու հավատարիմ հաճախորդներ, ովքեր  գնահատում են մեր աշխատանքը, իսկ դրա վառ ապացույցը նրանց կողմից մեր մատուցած ծառայություններից ակտիվ օգտվելը, դրական խոսքերն ու պարտաճանաչությունն  են: Հուսով ենք, նման դրական վերաբերմունքը օրինակելի կլինի բոլորի համար, և մեր փոխգործակցությունը ավելի արդյունավետ կլինի»,- նշեց «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Ռոստելեկոմ» ընկերությունը բարձր է գնահատում բաժանորդների պարտաճանաչությունը և պատրաստակամությունը՝ վճարումները բարեխղճորեն և ժամանակին կատարելու համար: Դրանով նրանք աջակցում են ընկերությանը՝ ապահովելու ընկերության աշխատանքի բնականոն ընթացքը և շարունակականությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ