News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն արեւելք» ՀԿ-ները ապրիլի 29-ին ժամը 13.00-ին կազմակերպում են «Կրթություն, աշխատանք, արժանապատիվ կյանք» խորագրով ակցիա` նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ից:

Ակցիան կմեկնարկի խաղաղ երթով, որին կմասնակցեն հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ մարդիկ Երեւանից եւ հանրապետության մարզերից: Այն սկիզբ կառնի Առնո Բաբաջանյանի արձանի մոտից եւ կեզրափակվի Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ համալիր), որտեղ տեղի կունենա բացօթյա համերգ` հայտնի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ (ժամը` 14:00): Համերգը կազմակերպվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աջակցությամբ: Համերգի ընթացքում կկայանա հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահոված գործատուների մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ: Միջոցառմանը կցուցադրվեն նաեւ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային նվիրված սոցիալական տեսահոլովակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ