News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 22:00-ի սահմաններում, Սաֆարյան-Վախթանգ փողոցների խաչմերուկում, Ավանի գերեզմանների դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 42-ամյա Արտաշես Ն.-ի վարած Toyota Camry մակնիշի 51 ՍZ 005 համարանիշի և դեռևս ինքնությունը չպարզված վարորդի կողմից վարած Lada մակնիշի M 079 MK 750 RUS համարանիշի ավտոմեքենաները Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեխաբախտաբար տուժաներ չեն եղել, սակայն վթարից հետո Lada-ի միջից դուրս եկած մի քանի հոգի հարձակվել են Toyota-ի վարորդի և նրա ուղևորի վրա, որը՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների, մեծահասակ մարդ է եղել, հարվածել են նրան, կոտրել ավտոմեքենայի հետևի և առջևի ապակիները, ոտքերով հարվածել ավտոմեքենային և դիմել փախուստի:

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 53 խումբը տեղում օգնություն է ցուցաբերել Արտաշես Ն.-ին, որից հետո նրան տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորները:

Դեպքի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Մանուկ Սիմոնյանն ու Արմեն Մանուշյանը: Ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերեցին փախուստի դիմած, ռուսական համարանիշներով ավտոմեքենան՝ դեպքի վայրից մոտ 700 մետր հեռավորության վրա:

Վթարի փաստով Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում,իսկ խուլիգանության, ծեծի և ուրիշի գույքը միտումնավոր փչացնելու փաստով նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վթարի մասնակից Lada-ի վարորդին և նրա հետ գտնվող անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ, ավտոմեքենան էլ տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ