News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Азимут» ավիաընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ս/թ․ ապրիլի 19-ին տեղի ունեցավ Կրասնոդարից դեպի Երևան չարտերային թռիչքը։ Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 100 ՀՀ քաղաքացի։ Այս մասին տեղեկություն է տարածել ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը։

«Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ու կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանի, ինչպես նաև բարերար Միսակ Ղազարյանի և Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ ապահովվել է նշված չվերթով քաղաքացիների անվճար վերադարձը հայրենիք։

Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝

• Ռուսաստանի հարավում, մասնավորապես՝ Կրասնոդարի երկրամասում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր բախվել էին կացության հետ կապված խնդիրներին;
• մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտնված քաղաքացիներին։

Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի»,– ասվում է հայտարարությունում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ