News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մարդկությունը դեռեւս չունի համապատասխան գիտելիքներ վիրուսն արհեստականորեն ստեղծելու համար, որն իր բնութագրիչներով նման կլիներ նոր տիպի կորոնավիրուսին։ Այդ մասին շաբաթ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազարույցում հայտարարել է Ուհան քաղաքում Չինաստանի Գիտությունների ակադեմիայի եւ Ուհանի վարակաբանության ինստիտուտի ղեկավար Յուան Չժիմինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ելնելով վարակաբանության շուրջ իմ ընկալումներից՝ եթե խոսենք այդպիսի վիրուսի արհեստական սինթեզավորման մասին, ապա այժմ չկան որեւէ վկայություններ, որոնք մատնանշում են, որ վիրուսն արհեստականորեսն սինթեզված է»,-նշել է նա հրապարակված հարցազրույցի ընթացքում։

«Որոշ մասնագետներ համարում են, որ եթե այդպիսի վիրուսն արհեստականորեն սինթեզված է, ապա այդ գիտնականներն իրենց գիտելիքներով կգերազանցեին սովորական մարդկանց։ Իսկ նրանց կատարած աշխատանքի ծավալը կգերազանցեր ամբողջ մարդկության հնարավորությունները։ Այդ պատճառով ես երբեք չեմ հավատա, որ մարդկությունն արդեն տիրապետում է բավարար գիտելիքների, որպեսզի սինթեզեր այդպիսի վիրուսը»,-հավելել է մասնագետը։

Յուան Չժիմինը նշել է, որ լիովին վստահ է, որ իր լաբորատորիայում չէր կարող տեղի ունենալ ինչ-որ դեպք, որը թույլ կտար վարակի հարուցիչներին տարածվել։ Սակայն, ըստ նրա, այդպիսի ասեկոսեները դեռեւս երկար կմնան տեղեկատվական դաշտում։ «Փաստորեն, որպես վիրուսների հետ աշխատող մարդիկ, մենք հստակ գիտենք, թե վիրուսների շուրջ որ հետազոտություններն են անցկացվում մեր ինստիտուտում եւ ինչպես է ինստիտուտը վարվում նմուշների հետ։ Ինչպես մենք արդեն հայտարարել ենք, այդ վիրուսը ոչ մի դեպքում չէր կարող դուրս գալ մեր լաբորատորիայից։ Մենք ունենք կառավարման խիստ համակարգ, կան հետազոտությունների անցկացման կարգեր եւ այլ կանոններ, այդ իսկ պատճառով մենք լիովին վստահ ենք դրանում»,-նշել է նա։

«Ինչո՞ւ են տարածվում այդ ասեկոսեները։ Մի կողմից քանի որ Վարակաբանության ինստիտուտն ու BSL-4 լաբորատորիան տեղակայված են Ուհանում, այլ անձանց մոտ առաջանում են ասոցիացիաներ, որոնց դեմ, ենթադրում եմ, կարիք չկա պայքարել։ Սակայն պետք է պայքարել, երբ մարդիկ միտումնավոր փորձում են մոլորության մեջ գցել բոլորին»,-հավելել է գիտնականը։

Նա նաեւ նշել է, որ Ուհանի լաբորատորիայում կենսաբանական անվտանգություն ապահովման բարձր մակարդակը նաեւ լայնորեն ճանաչվել է արտերկրյա մասնագետների կողմից։

Ուհանի վարակաբանության ինստիտուտի կազմում է Չինաստանում միակ լաբորատորիան, որը վկայագրված է BSL-4 չափորոշչով, որը համարվում է կենսաբանական անվտանգության բարձրագույն մակարդակը։ Դա թույլ է տալիս լաբորատորիայի աշխատակիցներին ուսումնասիրել աշխարհում առավել վտանգավոր հիվանդությունների հարուցիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ