Թաիլանդի լողափերում զբոսաշրջիկների բացակայությունը ձեռնտու է դարձել ծովային կրիաների համար, հաղորդում է Reuters-ը:
Թաիլանդի Ծովային կենսաբանական կենտրոնի տվյալներով՝ կրիաների 11 բույնը վերջին 20 տարում ամենաբարձր ցուցանիշն է: «Եթե համեմատենք անցած տարվա հետ, նման մեծ թիվ չենք ունեցել»,-ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Խոսքը ամենամեծ ծովային կրիաների մասին է, որոնք Թաիլանդում անհետացման եզրին են: