News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում 34 շաբաթական հղի 22-ամյա հարսիս 2 օր մեկուսացրել են կորոնավիրուսով վարակված որդուս հետ, որդիս էլ վարակված է եղել: Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց Մարալիկի հիվանդանոցի շտապօգնության բաժնի դիսպետչեր Մարիամ Սահակյանը, ով նույնպես վարակված է կորոնավիրուսով:

Նա նշեց, որ դեռ 20 օր առաջ հղի  հարսին հայրական տուն էր ուղարկել, որպեսզի վերջինը  չվարակվի կորոնավիրուսով:

«Ես, որ հիվանդանոցում եմ  աշխատում, որպես ռիսկային գոտում գտւնվող իմ 34 շաբաթական հղի հարսին դեռ 20 օր առաջ ուղարկել էի հերանց տուն, մեկուսացրել էի, որ չվարակվի: Իրեն պետք է չբերեին, տղայիս հետ Գյումրիում մեկուսացնեին, մինչեւ գոնե տղայիս թեստավորելը: Իրար հետ 2 օր հյուրանոցի նույն սենյակում մնալուց հետո տղայիս թեստավորել են, նրա մոտ հաստատվել է վարակված լինելը, հարսիս էլ թեստավորել են, բացասական է, ու հիմա 14 օր պահելու են, որ նորից թեստավորեն»,-ասաց նա:

Տիկին Մարիամը նշեց, որ չնայած իր պնդումներին, սխալ որոշում է կայացվել հարսին  ու տղային նույն սենյակում մեկուսացնելու հետ կապված:

«Աստված ոչ անի, հանկարծ դրական լինի, շատ մարդ է այստեղ տուժվելու, ովքեր որ անպատասխանատու որոշում կայացրեց»,-ասաց նա:

Նշենք, որ Մարալիկի առողջական կենտրոնի 4 բժշկի եւ 15 բուժաշխատողի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Բոլոր վարակվածների մոտ հիվանդությունը ընթանում է առանց սիմպտոմների, բացառաությամբ 72-ամյա բժկուհու, ով ուղեկցող հիվանդություններ ունի եւ տեղափոխվել է Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ