News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ապրիլի 21-ին, տեղական ժամանակով ժամը 10:08-ին (Գրինվիչի ժամանակով 06:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի քաղաքից 32 կմ դեպի հարավ-արեւելք:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.830 եւ արեւելյան երկայնության 45.810:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շնող գյուղում՝ 3 բալ եւ Ալավերդի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ