News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցների բողոքի ակցիան ավարտվեց. նրանք կսպասեն պարետի համապատասխան որոշմանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

«Կանայք են, տանը նստել են, աշխատել են ուզում, բայց, բնականաբար, Պարետատան կողմից որոշում լինի, որ կարողանան վերաբացվել։ Ինչպես փակվելու դեպքում եղավ փաստաթղթային որոշում, այնպես էլ բացվելուց պետք է փաստաթղթային լինի որոշումը։ Կարծում եմ՝ համապատասխան պայմաններ ապահովելու դեպքում կսկսեն աշխատել։ Այս պահին բոլորը գնացին տուն, տեսնենք՝ ինչ արձագանք կլինի»,- ասաց քաղաքապետը։

NEWS.am-ը կապ հաստատեց նաեւ ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանի հետ, որն ասաց՝ իրեն լավ չի զգում, կխոսի կարճ.

«Բերման ենթարկվածներ չկան այս պահին։ Մի քանի քաղաքացիներ անձնագիր չունեին, տարել էին բաժին՝ անձը պարզելու։ Երեկ դիմել ենք պարետին, սպասում ենք որեւէ պատասխանի»։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, ֆաբրիկայի մի քանի տասնյակ աշխատակիցներ ներխուժել էին արտադրամաս՝ պահանջում են վերաբացել այն, որպեսզի սկսեն աշխատել։ Նրանց բարկացրել է այն, որ ֆաբրիկայի ղեկավարությունը որոշել է եւս 1 ամիս երկարացնել աշխատանքի դադարը։

Դեպքի վայր էին ժամանել նաեւ ոստիկանները։

Նշենք, որ այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը.

«Ի հեճուկս կառավարության խոստման, որ ապրիլի 20-ից տեքստիլը կարող է աշխատել Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի շուրջ 2000 աշխատողներին այսօր տուգանքների միջոցով թույլ չեն տվել աշխատել: Ահա նրանք արտադրամասից դուրս գալու և բողոքի ցույցի գնալու պահին: Հետաքրքիր է այս մարդկանց ընտանիքներն ինչպե՞ս են գոյատևելու, երբ սոցիալական աջակցությունը նույնպես նրանց շրջանցել է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ