News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները լսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, թե ապրիլի 20-ից վերականգնվելու է տեսքստիլի աշխատանքը, այսօր եկել են աշխատանքի, բայց քանի որ դեռ պարետի  համապատասխան որոշումը չկա, ոստիկանները մտան արտադրամաս ու տուգանեցին աշխատակիցներին՝ 100-հազարական դրամով, քանի որ նրանք չունեին գործատուի կողմից տրված աշխատանքային թերթիկ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատիոն Դարբինյանը:

«Պատկերացնո՞ւմ եք՝ 2600 աշխատակից ունեցող հիմնարկ է սա, աշխատողները լսել են վարչապետի ուղիղ եթերը, թե ամսի 20-ից սահմանափակումները մեր մասով հանվելու են, ու այսօր եկել են աշխատանքի: Չկարողացա նրանց արտադրամասից դուրս հանել, ասում են՝ թող աշխատենք, որ հացի փող վաստակենք: Ոստիկաններն էլ եկան, թե՝ աշխատանքային թերթիկներ չունեք, ու տուգանեցին՝ իհարկե, ոչ բոլորին, մոտ 20-30 հոգու: Անելանելի վիճակ է ստեղծվել. մի կողմից՝ աշխատողները պահանջում են, որ աշխատեն, մյուս կողմից՝ պարետի այդ որոշումը դեռ չկա»,- պատմել է Բագրատիոն Դարբինյանը:

Նրա խոսքով՝   կարի ֆաբրիկայի 2600 աշխատողները չեն վճարվել հարկադիր պարապուրդի համար:

«Փող ունե՞նք, որ վճարենք. ֆորսմաժորային իրավիճակ է, չաշխատած օրերի համար չենք վճարել, դրա համար 80-120 հազար դրամ ստացող աշխատակիցների համար  ամեն մի օրն էլ շատ կարևոր է: Ես հասկանում եմ ֆաբրիկայի աշխատակիցներին, որոնք ուղղակի ճար չունեն, բայց կրկնում եմ՝ պետք է սպասենք պարետի որոշմանը, այլ բան չեմ կարող անել»,- ասել է ֆաբրիկայի տնօրենը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ