News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է պաշտոնական հաստատումն առ այն, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հանձնարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը ուսումնասիրել, թե ինչպես կարելի է հարմարեցնել Հայաստանին օգնության առկա փաթեթը հանրապետության առաջնահերթ կարիքներին կորոնավիրուսի համավարակի բռնկման պայմաններում: Այս մասին հաղորդվում է ANCA- ի մամուլի հաղորդագրության մեջ:

ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը ողջունել է ՀՀ-ին ԱՄՆ-ի կողմից օգնության առկա փաթեթը ճշգրտելու առաջին քայլը:

2020 թվականի ապրիլի 3-ին Րաֆֆի Համբարյանը նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որում նա կոչ էր անում վերաբաշխել 25 միլիոն դոլարն ԱՄՆ-ի օգնության ընդլայնված ծրագրի շրջանակներում Կոնգրեսի կողմից հաստատված օգնության փաթեթից` կորոնավիորուսի համավարակի դեմ պայքարին օգնելու համար: Պետքարտուղարության պատասխանը, որը գրվել է քարտուղար Պոմպեոյի անունից, ստորագրել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:

Նշենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգները 1.7 միլիոն դոլար էին հատկացրել Հայաստանին ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ