News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վարչապետն իր ուղիղ եթերում ասաց, որ տեքստիլ ոլորտը ապրիլի 20-ից կվերագործարկվի եւ մարդիկ կսկսեն աշխատել, սակայն երեկ վարաձորում «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները գնում են աշխատանքի, ոստիկանությունն սկսում է  մարդկանց տուգանել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սրանք էն մարդիկ են, որոնք որեւէ սոցիալական ծրագրով աջակցություն չեն ստացել: Ժողովուրդն ասում է՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, սա էդ պատմությունն է:  Սա ի՞նչ քաոս է: Եթե ասում են՝ աշխատում են, հետո ինչու են գնում տուգանում»,- ասաց պատգամավորը և նշեց, որ տեղաշարժման թերթիկն էլ անիմաստ բյուրոկրատիա է դարձել, եթե չունեն մարդիկ այդ թուղթը, նրանց հարյուր հազար տուգանում են:

«Այսինքն որեւէ միջոցառումով 26 հազար դրամ կստանա, թե չի ստանա, չգիտենք, բայց որ 100 հազար դրամ կտուգանեն, էդ հաստատ ա»,-ասաց Մարուքյանը:

«Եկեք վերանայենք այս մոտեցումները, խոսքը գնում է 2600 մարդու մասին, հիմա կա´մ չեք թողնում աշխատել՝  հասցեական աջակցեք, կա´մ թողեք գնան աշխատեն»,- ասաց նա և կոչ արեց չեղյալ համարել այն արձանագրությունները, որոնցով մարդկանց երեկ տուգանել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ