News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական կողմը Արցախը դիտարկում է որպես տարածք, հայկական կողմը դիտարկում ենք որպես անվտանգություն, իսկ անվտանգությունը զիջման ենթակա չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությանը:

Հարցին՝ նշանակում է, որ Լավրովի արած հայտարարությունն իրականությանը չի՞ համապատասխանում, Ռուբինյանն պատասխանեց. «Ես ասում եմ իրականությունը եւ ՀՀ արգործնախարարը երեկ ասել է իրականությունը»։

Լրագրողի դիտարկմանը՝ գուցե հայկական կողմը պարզաբանում պահանջի, թե ինչո՞ւ է ռուսական կողմն անում հայտարարություն, որն, ըստ հայկական կողմի, սուտ է, Ռուբինյանն ասաց. «Նախ հայկական կողմն ասել է այն ինչ ասել է։ Հայկական կողմը ներկայացրել է իրադրությունն ու իր դիրքորոշումները, Ռուսաստանի ԱԳ նախարարն էլ ներկայացրել է իր դիրքորոշումը կամ իր ընկալումը։ Ես կարծում եմ՝ եթե կարիք լինի մեր հնարավոր գործողությունները կամ գործողությունների բացակայությունը կամ տեսակը ԱԳՆ-ում կորոշվի»։

Հարցին՝ արդյոք Լավրովի հայտարարությունը չի կարելի դիտարկել որպես ռուսական կողմից աջակցություն Ադրբեջանին, Ռուբինյանն արձագանքեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիմնականում բալանսավորված են իրենց դիրքորոշումներում։ Կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, թե ինչու են հնչում այս կամ այն հայտարարությունները»։

Նա անդրադարձան նաեւ բանակցությունների բովանդակային կողմին. «Չկա փաստաթուղթ բանակցային սեղանին։ Բազմիցս բարձրաձայնվել է ամենաբարձր մակարդակով, որ փաստաթուղթ չի քննարկվում, բայց, օրինակ, տարիներ շարունակ ասվել է՝ կան բանակցային սկզբունքներ եւ տարրեր, քննարկում են ընդհանարապես, թե ինչպես են կողմերը պատկերացնում կամ ընկալում այդ տարրերը»։

Լրագրողի դիտարկմանը, որ հայկական կողմն ասում է փաստաթուղթ չկա, Լավրովը նշում է, որ կա, հակասական երկու պնդումներ են, նա ասաց. «Ես չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ, թե ինչու է այս կամ այն հայտարարությունն անում այս կամ այն երկրի պաշտոնյան, ես ասում եմ իրականությունը, հղում եմ անում ՀՀ ԱԳ նախարարին, նա երեկ առավել քան հստակ ու պարզ ներկայացրել է իրավիճակը եւ ՀՀ դիրքորոշումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ