News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը լրատվամիջոցների ազատության մասին, որում Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը:

Զեկույցում դիտարկված է աշխարհի 180 երկրներում լրատվամիջոցների ազատությունը:

Հայաստանում մամուլի ազատության հետ կապված իրավիճակը հրապարակվել է «Բազմազանություն, բայց առայժմ ոչ անկախություն» խորագրի տակ:

«Լրատվամիջոցների բազմազանությունը զարգացել է, բայց Հայաստանում 2018 թվականի գարնանը «թավշյա հեղափոխությունից» հետո հայտնված կառավարությունը չի կարողացել կրճատել լրատվամիջոցների բեւեռայնությունը: Հիմնական հեռուստաալիքների խմբագրական քաղաքականությունը համապատասխանում է իր տերերի շահերին: Դեռեւս չեն հասել լրագրողների անկախությանը եւ լրատվամիջոցների թափանցիկությանը: Լրագրողների դեմ դատավարությունների ծավալին եւ կեղծ լուրերի դեմ պայքարում անչափավորությանն առնչվող մտահոգություն կա: Տագնապ է հարուցում ապատեղեկատվության դեմ պայքարում հատուկ ծառայությունների մասնակցությունը, որոնց հաջորդում են համացանցի օգտատերերի կալանավորումները եւ օրենսդրական հաստատման փորձերը՝ առանց քաղաքացիական հասարակության եւ լրագրողների հետ քննարկելու:

Այդուհանդերձ, համացանցում զարգանում են լրագրողական հետաքննությունները եւ կարեւոր դերակատարում ունեն կոռուպցիայի դեմ պետական պայքարում»,- նշված է զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
Ամենաշատ