News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիսթին Լագարդը պարզաբանել է, թե որքան հեռու կարող է տարածվել եվրոգոտու նոր տեսակի կորոնավիրուսից տուժած երկրներին ԵԿԲ օգնությունը, հայտնում է Reuters-ը: 

ԵԿԲ ղեկավարի խոսքով՝ կառավարություններին ուղիղ վարկավորումն անօրինական կլիներ, իսկ ԵՄ քաղաքացիներին կանխիկի  բաժանումը՝ դժվարին:

ԵԿԲ-ն այս տարի պետք է ձեռք բերի 1,1 տրլն եվրոյի առավելապես պետական փոխառության տոմսեր, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող կառավարությունների, տնային տնտեսությունների եւ ընկերությունների համար պահպանի էժան վարկերը:

ԵԿԲ ղեկավարությունը խոստացել այս ուղղությամբ անգամ ավելի մեծ քայլեր ձեռնարկել:

Անգլիայի բանկն արդեն վարկ է խնդրել իր կառավարությունից, ներդրողները մտածում են այն մասին, թե կենտրոնական բանկերից որը կհետեւի այս օրինակին ամբողջ հարյուրամյակի ընթացքում աշխարհում տեղի ունեցած վատթարագույն ռեցեսիայի շրջանում:

Բայց Լագարդը գիծ է անցկացրել անմիջաբար եվրոգոտու կառավարություններից պարտք գնելու դեպքում եւ բավականին սառն է վերաբերվել «ուղղաթիռային փողեր» հասկացությանը՝ տնային տնտեսությունների համար կաթիլ անվանելով:

«Պայմանագրերի տակ հասկացվում է առաջնային շուկան, այսինքն՝ կառավարությունից պարտքի գնում, ինչը կառավարության ուղիղ ֆինանսավորում է համարվում եւ կխաթարի նման դիսցիպլինար բյուջետային քաղաքականությունը խրախուսելու նպատակները»,- նշված է Եվրախորհրդարանի անդամին ուղղված Լագարդի նամակում:

Դա ենթադրում է, որ ԵԿԲ-ն կշարունակի ավելացնել փոխառության տոմսերը միայն երկրորդային շուկայում, նույնիսկ եթե այն մոտենա այնպիսի երկրների պարտքերի մեկ երրորդին, ինչպիսիք են Գերմանիան եւ Պորտուգալիան:

Իր նամակում Լագարդը նշել է, որ «ուղղաթիռային փողերով» ապահովելը երբեք չի քննարկվել ԵԿԲ քաղաքական գործիչների կողմից:

«Շատ դեպքերում այդ առաջարկները հաշվի չեն առնում լիովին դրա հետ կապված օպերատիվ, հաշվապահական եւ իրավական բարդությունները եւ չի պարունակում լիարժեք տնտեսական եւ արժութային ազդեցության նկատմամբ ծախսերի եւ շահի համապարփակ վերլուծություն»,- նշված է ԱՄՀ ղեկավարի նամակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ