News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Անցած ամիսների ընթացքում մենք լուրջ առաջընթաց ենք գրանցել. Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Կոնգրեսում երկու կուսակցությունների կողմից, եւ մենք հույս ունենք, որ նախագահը եւս կճանաչի Ցեղասպանությունը՝ հաշվի առնելով նման լուրջ աջակցությունը Կոնգրեսում: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված բացառիկ հարցազրույցում նշել է ԱՄՆ Կոնգրեսական, Հայոց ցեղասպանության ճանաչման Կոնգրեսի բանաձեւի համահեղինակ Ադամ Շիֆը՝ հավելելով, որ դա կարեւոր քայլ է, եթե մենք ուզում ենք առաջնորդ լինել բարոյականության ոլորտում:

Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել ԱՄՆ քաղաքականության մեջ Կոնգրեսի ճանաչումից հետո, նա պատասխանել է. «Քանի որ մենք այդպիսի լուրջ առաջընթաց գրանցեցինք, ես հույս ունեմ, որ Կոնգրեսը յուրաքանչյուր նստաշրջանում կճանաչի Ցեղասպանությունը եւ մենք կանցնենք արդեն փոխհատուցման հետ կապված, արդարադատության հետ կապված հարցերին:

Ես այս տարի կոչ կանեի ԱՄՆ նախագահին օրինակ վերցնել Կոնգրեսի թե դեմոկրատ, թե հանրապետական ներկայացուցիչներից եւ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը՝ չհետեւելով Թուրքիայի պահանջներին: Իհարկե, մտահոգություններ կան, որ նախագահի սերտ հարաբերությունները Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ կամ նրա բիզնես շահերը Թուրքիայում կարող են նրան ստիպել չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դա բոլորովին էլ լավ ծառայություն չի լինի Ամերիկային»:

Ադամ Շիֆը փայլուն է գնահատել 1,5 մլն բաժին սնունդ բաժանելու նախաձեռնությունը՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, քանի որ համայնքում կան բազմաթիվ տարեց մարդիկ, որոնք չեն կարող ինքնուրույն գնալ խանութ եւ սնունդ գնել. «Նման նախաձեռնությունները ցույց են տալիս մեր համայնքի լավագույն կողմերը, երբ մարդիկ ծանր վիճակում միավորվում են իրար օգնելու համար»:

ԱՄՆ կոնգրեսականն անդրադարձավ նաեւ ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող օգնությանը. «Ես գիտեմ, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը շուրջ 1,1 մլն դոլարի օգնություն է հատկացնելու Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, սակայն մենք աշխատում ենք Կոնգրեսում եւ արդեն իսկ դրական տեղեկատվություն ենք ստացել պետքարտուղարությունից, որ Հայաստանին կարող են հատկացվել նաեւ այլ միջոցներ՝ ժողովրդավարության եւ տնտնեսության զարգացման համար:

Այսօր թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում առաջնահերթ հարցը կորոնավիրուսի տվարակի տարածումը կանխելն է, քանի որ մինչեւ մարդիկ իրենց անվտանգ չզգան, չեն դուրս գա աշխատանքի եւ տնտեսությունը տուժելու է: Ուստի գլխավոր նպատակը Հայաստանում եւ Արցախում կորոնավիրուսի վարակի տարածման կանխումն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ