News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այս պահին 11 150 ուսանողական վարկ ունենք եւ հիմա պայմանները բավականին հեշտացվում են բոլորի համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Սա նշանակում է, որ 80 տոկոսից բարձր ՄՕԳ ունեցող ուսանողները վարկ կստանան զրո տոկոսով, նաեւ գործող վարկերը դառնում են զրո տոկոս: 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար վարկի տոկոսը իջնում է եւ դառնում 4 տոկոս: Բացի այդ, նոտարի կողմից հաստատված երաշխավորություններ ծնողների կողմից այլեւս պետք չեն: Սա նշանակում է, որ վարկերի ստացման ընթացակարգն էլ է հեշտացվել: Մենք փաստորեն հասանելի ենք դարձնում վարկերը բոլոր ուսանողների համար: Ակնկալում ենք, որ շատ ուսանողներ կդիմեն վարկավորման համար»,-ասաց Ջավադյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հստակեցրեց, որ ուսման տարիներին ուսանողները մայր գումար չեն վճարում. «Այսինքն 80-ից  բարձր ՄՈԳ ունեցողներն ընդհանրապես որեւէ վճարում չեն անի: Վճարում կսկսեն անել միայն ավարտելուց հետո: Փաստորեն 100 տոկոսով կատարվում է մեր քաղաքական այն հանձնառությունը, որ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձ չվճարելու պատճառով չի հեռացվի բուհից»:

Արթուր Ջավադյանը հավելեց, որ վարկավորումն իրականացվելու է 4 նվագով, ամեն տարի ստանալու է մեկ նվագ. «Նաեւ ուսանողները հնարավորություն ունեն ուսանելուց հետո եւս մեկ տարի վճարում չանել: Իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողները կարող են ուսման տարիներին վճարել միայն 4 տոկոս: Գրեթե հավանականություն չկա, որ ուսանողը դիմի վարկի համար ու մերժվի, որովհետեւ ոչ մի փաստաթուղթ ուսանողից չի պահանջվելու իր եկամուտների մասին»:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հստակեցրեց, որ այս փոփոխությունը վերաբերում է մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, որից հետո կգործեն հին ցուցանիշները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ