News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գրենլանդիայի իշխանությունները այսօր հայտարարել են, որ ողջունում են կղզում ներդրումներ կատարելու ԱՄՆ մտադրության մասին տեղեկությունները, բայց այդ ներդրումները պետք է կատարվեն առանց նախապայմանների, հայտնում է Associated Press-ը:

Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը կհայտարարի կղզու մայրաքաղաք Նուուկում ԱՄՆ նոր հյուպատոսարանում Միջազգային զարգացման գործակալության գրասենյակ բացելու մասին եւ գործակալության ծրագրերում կկատարի նվազագույնը 12 մլն դոլարի ներդրումներ:

Դանիայի ձախ ընդդիմադիր IA կուսակցության անդամ Այա Չեմնից Լարսենը ԱՄՆ այս առաջարկն անվանել է «հմայելու հարձակում»:

«Մենք ամերիկացիներին ողջունում ենք, եթե նրանք ցանկանում են Գրենլանդիայում ներդրումներ կատարել: Բայց կարեւոր է վստահ լինել, որ Գրենլանդիան Միացյալ Նահանգներին ոչինչ պարտք չէ: Մենք թերահավատորեն ենք մոտենում այն բանին, թե նրանք իրականում ինչ են ցանկանում, ազդեցությունից բացի»,- հայտարարել է քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Գրենլանդիան գնելու ցանկություն էր հայտնել, սակայն Դանիայի կառավարությունը մերժմամբ էր պատասխանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ