News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ա-Պրոպերտի» ընկերության հիմնադիրներ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ալբերտ Ավդոլյանը եւ Սերգեյ Ադոնեւը գնել են աշխարհում ածխի խոշորագույն հանքավայրերից մեկը, գրում է «Վեդոմոստի»-ն:

Իգոր Զյուզինի «Մեչելը» գործարք է կնքել Էլգայի ածխահանքը վաճառելու մասին (պաշարները գնահատվում են 2,2 մլրդ տ կոքսացված ածուխ) եւ պետական բանկերի հետ պայմանավորվել 10 տարով վարկերի մարման ժամկետը երկարաձգելու մասին, հայտնել են «Մեչելը», «Ա-Պրոպերտին» եւ Գազպրոմբանկը:

Էլգան Յակուտիայում գտնվող կոքսացված ածխի խոշոր հանք է: «Մեչելը» մշակում է հանքն ու դրան կից կառուցում ենթակառուցածք ավելի քան 10 տարի: Ընկերությունն արդեն ծախսել է ավելի քան 2 մլրդ դոլար: Ծրագիրն իրականացնում են «Էլգա ճանապարհը», «Մեչել տրանս արեւելքը» եւ «Էլգաածուխը»:

Բացի այդ, «Ա-Պրոպերտին» Գազպրոմբանկից 45 մլրդ ռուբլիով Էլգայի ծրագրի 49 տոկոսի ձեռքբերման մասին համաձայնագիր է կնքել: Այս մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչը: Այդպիսով, ընկերությունը կդառնա ծրագրի 100 տոկոսանոց սեփականատերը:

Գազպրոմբանկը 2016 թվականին ծրագիրը գնել է 34,4 մլրդ ռուբլիով: Գործարքի պայմանների համաձայն՝ Գազպրոմբանկը 3 տարի անց ստացել է «Մեչելը» 46,5 մլրդ ռուբլիով վաճառելու իրավունք, իսկ եթե հրաժարվեն գործարքից, այլ գնորդի գտնի: Եվ 2019 թվականի օգոստոսին Գազպրոմբանկը հայտարարել է, որ գտել է «Ա-Պրոպրետիին»:

Նախ ենթադրվում էր, որ «Ա-Պրոպերտին» կգնի միայն Գազպրոմբանկի մասնաբաժինը, սակայն 2020 թվականի հունվարին այն Դաշնային հակամենաշնորհային ծառայություն միջնորդություն ներկայացրեց Էլգայի 100 տոկոսի ձեռքբերման համար:

Միեւնույն ժամանակ, Էլգայի վաճառքի գործարքից բացի «Մեչելը» պարտքի վերակառուցման մասին համաձայնագիր է կնքել հիմնական վարկատուների՝ Գազպրոմբանկի եւ ՎՏԲ-ի հետ:

Բացի այդ, ընկերությունն ու վարկատու բանկերը պայմանավորվել են 7 տարով՝ մինչեւ 2027 թվականի մարտ ամիսը, պարտքի մարման ժամկետի երկարաձգման մասին՝ հավելյալ 3 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Բանկի առջեւ վերակառուցված պարտավորությունների ընդհանուր գումարը կկազմի 237 մլրդ ռուբլի:   

2019-ի արդյունքներով «Մեչել»-ի մաքուր պարտքը 400 միլիարդ ռուբլի է կազմել, պարտքային բեռը` 7.5 EBITDA: Պարտքի մարումը կհանգեցնի այս ցուցանիշի նվազմանը` մինչեւ 6 EBITDA, նշել է Raiffeisenbank-ի վերլուծաբան Իրինա Ալիզարովսկայան: Սակայն բեռի կրճատումն ավելի քիչ կլինի, եթե «Մեչել»-ի վաճառքները երկրորդ եռամսյակում զգալիորեն նվազեն կորոնավիրուսի համավարակի պատճառով, ընդգծել է նա:

«Մեչել»-ի մեծ պարտքի բեռը թույլ չէր տալիս դրա կողմից «Էլգա»-ի 49 տոկոս օպցիոնի կատարման հույս ունենալ 2021-ին, նշել է «Գազպրոմբանկ»-ի ներկայացուցիչը: «Ա-Պրոպերտի»-ի համար օպցիոնի գինը 10 մլրդ ռուբլով գերազանցում է «Գազպրոմբանկ»-ի կողմից «Էլգա»-ում բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը (34.3 միլիարդ ռուբլի), ընդգծել է բանկի ներկայացուցիչը: Ըստ «Գազպրոմբանկ»-ի փոխնախագահ Տիգրան Խաչատուրովի (նրան մեջբերում է մամուլի ծառայությունը)` բանկն «Էլգա»-ին միշտ որպես ներդրումային ակտիվ է դիտարկել: Այժմ «Մեչել»-ի պարտքը «Գազպրոմ»-ին 140 միլիարդ ռուբլի է կազմում: Գործարքից հետո այն կնվազի 38 միլիարդ ռուբլով, հայտնել է Խաչատուրովը:

«Մեչել»-ի ընդհանուր պարտքը ՎՏԲ-ին մոտ 214 միլիարդ ռուբլի է կազմել, այժմ այն կնվազի մինչեւ 163 միլիարդ ռուբլի, ասել է ՎՏԲ-ի ներկայացուցիչը: ՎՏԲ-ի նախագահի - վարչության նախագահի առաջին տեղակալ Յուրի Սոլովյովը մամուլի ծառայության միջոցով հայտնել է, որ համաձայնագիրը բանկի` ընկերությանը սատարելու ուղղությամբ աշխատանքի շարունակությունն է:

Վճարման ժամանակացույցը հիմնական պարտքի մարում է նախատեսում ռեստրուկտուրիզացիայի ուժի մեջ մտնելու օրվանից եւ վճարման բեռի սահուն բարձրացում է ենթադրում վարկերի ամբողջ ժամկետի ընթացքում (մինչեւ 2030 թվականը), այսպիսով ապահովվում է «Մեչել»-ի կողմից նախատեսված ներդրումային ծրագրի իրականացման հնարավորությունը` ընկերության արտադրության ծավալի եւ եկամուտների ավելացման համար, պարզաբանել է «Մեչել»-ի ներկայացուցիչը:
Գործարքի փակման մասին հաղորդագրության հրապարակումից հետո Մոսկովյան բորսայում «Մեչել»-ի կապիտալիզացիան աճել է գրեթե 10 տոկոսով` մինչեւ 36.5 մլրդ ռուբլի: Սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված շուկայական դժվարին պայմանները կարող են էապես իջեցնել գործարքի դրական ազդեցությունը, կարծում են մասնագետները: Ավստրալիան շարունակում է ակտիվորեն կոքսացող ածուխ արտահանել, իսկ պահանջարկը պողպատի արդյունաբերության կողմից դանդաղում է, նշել է Լոբազովը:

«Հաշվի առնելով ածուխի ներկայիս ցածր գները, ինչպես նաեւ Էլգինի հանքավայրի ածուխների որակը` գործարքի գինը բարձր է թվում, ինչը, իհարկե, լավ է «Մեչել»-ի համար»,- նշել է Ալիզարովսկայան: «Ածուխի գներն այնպիսի դրամատիկ անկում չեն գրանցում, ինչպես նավթի գները, իսկ դա նշանակում է, որ «Էլգա»-ն կկարողանա դրամական հոսք ստեղծել»,- կարծում է ՎՎՎԳ-ի ավագ տնօրեն Մաքսիմ Խուդալովը:

Ալբերտ Ավդոլյանը Forbes-ի` «Ռուսաստանի ամենահարուստ 200 մարդկանց» ցանկում է` 800 միլիոն դոլար կարողությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ