News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանն արդյունավետ պատասխան կտա ամերիկյան նավերին` երկրի նավերի կամ ռազմանավերի անվտանգությանը սպառնալիքի դեպքում: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿհրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա կարգադրել է ոչնչացնել իրանական մոտորավոր նավակները, եթե նրանք հետապնդում էին ամերիկյան նավերը, փոխանցում է PressTV- ն:

«Մենք վճռական եւ լուրջ ենք տրամադրված` պաշտպանելու մեր ազգային անվտանգությունը, ջրային սահմանները եւ ծովային շահերը, եւ ցանկացած ոտնձգություն [մեր դեմ] արդյունավետ եւ վճռական պատասխան կստանա»,- ասել է Սալամին:

Նա հայտնել է, որ Իրանն իր ռազմածովային ստորաբաժանումներին հրամայել է «թիրախավորել ԱՄՆ ՌԾՈՒ-ի ահաբեկչական ուժերի նավատորմը կամ ռազմական բաղադրիչը, եթե դրանք սպառնում են մեր նավերի կամ ռազմանավերի անվտանգությանը»:

Ընդգծելով, որ Իրանը վճռական է օգտագործել իր բոլոր հնարավորություններն ու ներուժը Իրանի ժողովրդի կենսական շահերը պաշտպանելու համար` ԻՀՊԿ-ի բարձրաստիճան հրամանատարը հայտարարել է. «Մենք վճռականորեն, արդյունավետորեն եւ վստահորեն դիմագրավում ենք սպառնալիքներին մեր ազգային անվտանգության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ