News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ն կանչել է Շվեյցարիայի դեսպանին, որի երկիրը Իրանում ներկայացնում է ԱՄՆ շահերը, կապված Պարսից ծոցում ամերիկյան ԶՈՒ ներկայության հետ, հայտնում է Tasnim-ը: 

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավին հայտնել է, որ ԱԳՆ կանչված Շվեյցարիայի դեսպանին հայտնել են Թեհրանի «խիստ բողոքը»՝ կապված Պարսից ծոցի հյուսիսային ջրերում եւ Իրանի ափերի մոտ ամերիկյան ԶՈՒ «ապօրինի եւ ապակայունացնող» ներկայության հետ:

Դեսպանին նաեւ հայտարարել են միջազգային ծովային նորմերին եւ նավագնացության ազատությանը հետեւելու անհրաժեշտության մասին:

Շվեյցարիայի դեսպանին հայտնել են, որ Իրանը ամբողջ ուժով կպաշտպանի իր ծովային իրավունքները եւ Պարսից ու Օմանի ծոցերում ԱՄՆ ԶՈՒ կողմից ցանկացած սպառնալիքին եւ սխալ քայլին «համապատասխան պատասխան» կտա:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է ոչնչացնել ամերիկյան նավերին հետապնդող իրանական ռազմանավերը:

«Ես ԱՄՆ ՌԾՈՒ-ին հանձնարարել եմ խփել եւ ոչնչացնել ցանկաված իրանական ռազմանավ, եթե ծովում հետապնդեն մեր նավերին»,- իր թվիթերյան էջում նշել էր Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ