News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը եվրոպական տնտեսությունը խորը ռեցեսիայից հետո վերականգնելու ֆինանսավորման 2 տրլն եվրո ծավալով ծրագիր է դիտարկում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի ներքին փաստաթղթին։

Հանձնաժողովն ուզում է օգտագործել 2021-2027թթ․ ԵՄ հաջորդ երկարաժամկետ բյուջեն եւ Recovery Instrument անվանումով նոր հիմնադրամը, որպեսզի խթանի աճը, ասվում է փաստաթղթում։

Եվրահանձնաժողովը, մասնավորապես, առաջարկում է շուկայում 320 մլրդ եվրո փոխառնել, որպեսզի այնուհետեւ այդ գումարի մոտ կեսը տրամադրի ԵՄ անդամ-երկրների կառավարություններին։

Ծրագրի համաձայն, միջոցների մնացած մասը կտրամադրվի ԵՄ երկարաժամկետ բյուջեի շրջանակներում եւ կմարվի 2027 թվականից հետո երկար ժամանակի ընթացքում։ Նաեւ կա ԵՄ բյուջե լրացուցիչ մուծումների հաշվին պարտքի մարման տարբերակ, օրինակ, նոր համաեվրոպական հարկերի տեսքով։

Միջոցների մի մասը ԵՄ անդամ-երկրներին կարող է տրամադրվել դրամաշնորհների տեսքով։

ԵՄ երկրների ղեկավարները ծրագրի իրավական փաստաթղթերին կարող են հավանություն տալ հունիսին, որպեսզի Recovery Instrument-ը կարողանա անհապաղ աշխատել։ ԵՄ նոր երկարաժամկետ բյուջեն կսկսի գործել 2021թ․ հունվարի 1-ից։

ԵՄ առաջնորդները հինգշաբթի օրը տեսակոնֆերանս կանցկացնեն, սակայն ինչպես սպասվում է, չեն ընդունի որեւէ վերջնական որոշում այն մասին, թե կոնկրետ ինչպես ֆինանսավորել տնտեսության վերականգնումը կորոնավիրուսի համավարակից հետո, այս շաբաթ ավելի վաղ լրատվամիջոցին հայտնել էին դիվանագետներն ու պաշտոնյաները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ