News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ ապրիլյան պատերազմի հանգանանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի ներածական խոսքը նրա հայեցողությամբ ցանկացած պահի կարող է հրապարակվել: Այս մասին 168.am-ին   հայտնել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից:

Նշենք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀԺ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Սերժ Սարգսյանին է տրամադրել ապրիլի 16-ին իր մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ձայնագրությունը: Նա տեղեկացրել է, որ Սարգսյանն անձամբ է այն ստացել, ստորագրել է, որ ստացել է, եւ որ այդ ձայնագրությունը հրապարակման ենթակա չէ:

«Մենք այդ ստորագրված ստացականը կկցենք գործին»,- ասել է Քոչարյանը:

Այս առնչությամբ, Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնել են, որ այո, այսօր այդ տեսաձայնագրության օրինակը փոխանցվել է նախագահ Սարգսյանին, եւ հստակեցրել, որ հրապարակման ենթակա չէ հարցուպատասխանն ամբողջությամբ, սակայն նիստում փոխհամաձայնեցվել եւ արձանագրվել է, որ դա Սերժ Սարգսյանի ներածական խոսքին չի վերաբերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ