News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Հրանտ Անանյանը:

Փաստաբանը հայտնեց, որ պատրաստվում է վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնել. «Վերաքննիչ դատարանը պարզապես անհիմն որոշում կայացրեց»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Գագիկ Բեգլարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Բեգլարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երեւան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը:

Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու որոում կայացրել։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Անանյանը հայտնել էր, որ Բեգլարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նա հավելել  էր, որ Բեգլարյանը գտնվում է արտասահմանում՝ բուժման մեջ։

Տպել
Ամենաշատ