News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշում է կայացրել բավարարել է «Ռ.Զաքարյան» ՍՊԸ ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից օգտվելու վերաբերյալ:

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է ջինսե հագուստի արտադրության համար (ք. Գյումրի)։

Ներդրումային նոր ծրագրով նախատեսվում է իրականացնել 2.5 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված ներմուծվող հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 103 աշխատատեղ, կստեղծվի 26 նոր աշխատատեղ` 95,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3.4 մլրդ դրամ, որից 1.36 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.4 մլրդ դրամի արտադրանքը` ԵՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 612 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում (ԱՄՆ, ԵՄ): Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.5 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 242 մլն դրամ:

Տպել
Ամենաշատ