News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանությունը վերապրածներից մեկի ժառանգ, հանրային հարաբերությունների ոլորտի փորձագետ, Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Ստեֆան Փեչիմալջին (Stephan Pechdimaldji) Washington Examiner-ում հոդված է գրել Հայոց ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մասին:

««Իդեալիստի դաստիարակությունը» իր վերջին գրքում Սամանտա Փաուերը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Նա պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար նախքան Օբամայի վարչակազմին միանալը, սակայն պարտվել է Ազգային անվտանգության խորհրդում նախագահի հատուկ օգնականի պաշտոնում եւ ՄԱԿ-ում իր ծառայության ժամանակ:

Որպես ներողություն Փաուերը պնդել է, որ փորձել է ճիշտ բալանս գտնել իդեալիզմի եւ ռեալիզմի միջեւ: Արդյունքում նա եզրակացության է եկել, որ ցեղասպանության քաղաքականությունը շատ բարդ է:

Փաուերի գիրքը հրատարակվեց այն ժամանակ, երբ անցած տարի ԱՄՆ Կոնգրեսը 1915-1923 թվականների օսմանյան թուրքերի կողմից 1,5 մլն հայերի զանգվածային կոտորածը ցեղասպանություն ճանաչեց:

Ինձ համար դա պատմական որոշում էր, ես դրան ամբողջ կյանքում սպասում էի: Ես ցանկանում էի իմանալ, որ իմ պապի՝ Հարություն Թուֆայանի պատմությունը զուր չի փոխանցվել սերունդներին. նա ավելի քան 40 օր թաքնվել է թուրք զինվորներից խոտի դեզի մեջ, երբ նրա հորն ու եղբորը տարել են:   

Եվ վերջապես Կոնգրեսը ճանաչեց Ցեղասպանությունը:

Մենք արդեն այդ ճանապարհին ենք, եւ նախկինում եւս նմանատիպ իրադարձություններ են եղել՝ 1951 եւ 1984 թվականներին Ռոնալդ Ռեյգանի նախագահության ժամանակ:

Անկարան պաշտոնական պատասխան  տվեց՝ Կոնգրեսի բանաձեւը քաղաքական թատրոն անվանելով: Դրանից հետո Թուրքիայի հետ հարաբերությունները սրվեցին՝ կապված Սիրիա ներխուժման եւ ռուսական Ս-400 հրթիռային համակարգեր գնելու հետ:

Չնայած նրան, որ հաճախ ցեղասպանությունն անվանում են «մոռացված», Հայոց ցեղասպանությունն աստիճանաբար վերածվում է «քաղաքական իրադարձության»:

Մենք տեսնում ենք, թե ինչպես են նախագահի թեկնածուները ձայներ եւ գումար հավաքելու համար խոստանում ճանաչել Ցեղասպանությունը:

Փորձելով չվշտացնել Թուրքիային՝ ԱՄՆ-ն խուսափում է այդ վայրագություններն ու մարդկության դեմ հանցագործությունը ճանաչելուց: Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն հաճախ հայտարարում էր, որ դա իր պետական շահերից չի բխում, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է: Երբ Սառը պատերազմն ավարտվեց, հարաբերությունների լավացման առիթ դարձան ահաբեկչության դեմ պատերազմը, Ինջիրլիքում ԱՄՆ ռազմաբազայի տեղակայումը:  

Սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո Վաշինգտոնն անգամ ավելի հեռու գնաց՝ Թուրքիային հայտարարելով Մերձավոր Արեւելքում ժողովրդավարության մոդել, չնայած մարդու իրավունքների եւ խոսքի ազատության վատ տվյալներին:

Այս ամենը հանգեցնում է նրան, որ Թուրքիան, օգտվելով իր աշխարհաքաղաքական դիրքից, ազդում է այնպես, ինչպես ցանկանում է, որ աշխարհը տեսնի: Ցավոք, ընկալումը իրողություն է, երբ խոսքը Թուրքիայի մասին է: Սա է պատճառներից մեկը, թե ինչու է Թուրքիայի կառավարությունն ամեն տարի այդքան շատ փող ծախսում Թուրքիայի իմիջի ձեւավորման լոբբինգի վրա:

Այս խնդիրը, ցավոք, վերածվել է քաղաքական ֆուտբոլի, որում քաղաքական գործիչներն օգտագործում են փուչ սպառնալիքներ՝ Թուրքիայի վրա ազդեցության լծակներ ստանալու համար:

Նույնիսկ Իսրայելը՝ երկիր, որը հիմնադրվել է ցեղասպանությունից հետո, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայոց ցեղասպանությունն օգտագործում է որպես քաղաքական մահակ: Օրինակ անցյալ տարի օրենսդիրները քվեարկեցին Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչումը քննարկելու օգտին, երբ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացել էին դրա հետ չկապված իրադարձությունների պատճառով: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին համացանցում Թուրքիային մեղադրել էր ցեղասպանության մեջ:

Քաղաքական գործիչները չեն հասկանում, որ ցեղասպանությունը քաղաքական հարց չէ. դա մարդու իրավունքների հարց է: Այս վեճում քաղաքական նպատակահարմարությունը չպետք է դերակատարում ունենա: Մենք չափից ավելի երկար ենք տեսել, թե թուրքերի հնարքները ինչպես են այդ հարցը որոշում ամերիկացի քաղաքական գործիչների համար, որոնք անխուսափելիորեն համաձայնում են Թուրքիայի ցանկություններին: Երբ որոշումները կայացվում են քաղաքական նպատակների հասնելու համար, օրենսդիրներին ուղղված հարցեր են ծագում նրանց եկամուտների օրինականության առիթով:

Ավելին, դա կասկած է հարուցում նրանց մտադրությունների վերաբերյալ եւ կարող է ձեռնտու լինել ստախոս դերասաններին: Այն ժամանակ, երբ մեր կառավարության առաջնորդների նկատմամբ վստահությունը ցածրագույն մակարդակի է հասել, Էրդողանի նման ավտոկրատները պատասխանատու են իրենց երկրի գործողությունների եւ պատմության համար: Մեր կողմից այս պատասխանատվությունը չեղարկելը վճռականություն է հաղորդում Թուրքիային` քողարկելով նրան մեր մտադրությունների ազնվության մասին մտորելու համար:

Անհավատալի է ուժի եւ ազդեցության մակարդակը, որ ունի Թուրքիան Վաշինգտոնի նկատմամբ, երբ խոսքը արտասահմանյան քաղաքականություն թելադրելու մասին է:

Արդյո՞ք մենք պետք է առաջնորդվենք մի երկրի հրահանգներով, որը ենթադրաբար ժողովրդավարական է, մինչդեռ Թուրքիայի բանտերում ավելի շատ լրագրողներ կան, քան աշխարհի ցանկացած այլ վայրում: Արդյո՞ք մենք պատրաստվում ենք նախընտրել նրանց խոսքը մերին:

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ճիշտ Ժամանակն է, որպեսզի Միացյալ Նահանգները հարգի եւ ճանաչի Ցեղասպանությունը. ոչ թե քաղաքական շահերին, կուսակցությանը կամ արտաքին կառավարությանը ծառայելու համար, այլ այն պատճառով, որ դա ճիշտ է: Մենք դա պարտք ենք իմ պապին, այնպես, ինչպես բոլոր ցեղասպանությունների վերապրածներին եւ զոհերին»,- նշված է հոդվածում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ