News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան հրաժարվել է ԵՄ-ից դուրս գալու (Brexit) գործընթացն ավարտելու ցանկացած նոր հետաձգումից: Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնյեն Brexit-ի հարցով բանակցությունների հերթական ռաունդի արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ. բանակցություններն անցկացվել են հեռավար ռեժիմով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է եվրոպական շուկայի կազմից վերջնականապես դուրս գալու ցանկացած հետաձգումից, որը նախատեսված է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին: Սա տնտեսական Brexit-ի օրն է, քաղաքական Brexit-ից հետո (2020 թվականի փետրվարի 1-ին) անցումային շրջանի ավարտը»,- հայտարարել է Բարնյեն:

«Մեզ անհրաժեշտ է համաձայնագրի հասնել, որ մեղմենք ծանր ցնցումը, որի մեջ մեր տնտեսություններն այս տարի կհայտնվեն կորոնավիրուսի համավարակի հետեւանքով: Անթույլատրելի է այն սաստկացնել առանց համաձայնագրի տնտեսական կապերի խզման ցնցմամբ»,- հայտարարել է Բարնյեն: Դրա հետ կապված նա կոչ է արել ակտիվացնել ապագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքը:

Բարնյեն միաժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան արգելակում է ԵՄ կազմից դուրս գալու անցումային շրջանից հետո միության հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստման աշխատանքը: «Մեծ Բրիտանիան արգելակում է բանակցային գործընթացը: Բրիտանիան այս շաբաթ հրաժարվել է  կառուցողական բանակցություններ վարել 4 առանցքային կետերով, որոնք ամրագրված են (Բրյուսելի եւ Լոնդոնի) քաղաքական հռչակագրում,- հայտարարել է նա: - ԵՄ-ն հրաժարվում է ցանկացած երկարաժամկետ գործընկերությունից, որը չի ներառելու այդ հարցերի լուծումները»:

Նա շեշտել է, որ Լոնդոնը խոչընդոտում է բիզնեսի վարման, մարդկանց, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի, Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանին անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության ռեժիմի մշակման համար հավասարակշռված պայմաններ ստեղծելու, ինչպես նաեւ ձկնորսության խնդիրների վերաբերյալ բանակցությունները:

Մեծ Բրիտանիան չի մասնակցի կորոնավիրուսի համավարակից հետո տնտեսության վերականգնման ԵՄ երկարաժամկետ ծրագրին: «Մեծ Բրիտանիան չի մասնակցի ԵՄ-ի տնտեսությանը աջակցության ծրագրին, որը գործարկվելու է 2021 թվականից: Մինչ այդ պահը այն պարտավոր է ամբող ծավալով կատարել իր վճարները ԵՄ բյուջե»,- ասել է Բարնյեն:

Ըստ Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ կնքված համաձայնագրի` մինչեւ 2020 թվականի ավարտը Brexit-ի անցումային շրջանն է, որի ընթացքում Մեծ Բրիտանիան փաստացի շարունակում է ԵՄ անդամ մնալ, օգտվում է եվրոպական շուկայի անդամի բոլոր իրավունքներից եւ վճարումներ է կատարում համայնքի բյուջե: Ընդ որում, ԵՄ-ից քաղաքական ելքի պահից` 2020 թվականի փետրվարի 1-ից, այս երկիրն այլեւս ներկայացված չէ Եվրամիության որոշումների կայացման մարմիններում:

Մինչեւ 2 տրիլիոն եվրոյի չափով տնտեսական վերականգնման համար երկարաժամկետ (առնվազն յոթ տարի ժամկետով) հիմնադրամի ստեղծումը ԵՄ ղեկավարները քննարկում հիմա: Ակնկալվում է, որ այն ֆինանսավորելու համար ԵՄ երկրները, մասնավորապես, ստիպված կլինեն 2021 թվականից ավելացնել վճարումները ԵՄ բյուջե:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ