News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ իսրայելցիները եւ ամբողջ աշխարհի հրեաները հարգանքի տուրք են մատուցում 6 միլիոն հրեաների հիշատակին, որոնք բարբարոսաբար սպանվեցին Հոլոքոստի ժամանակ նացիստների ձեռքով: Սակայն Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվանից մի քանի օր անց կա եւս մեկ օր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, գրում է Էմիլի Շրեյդերը Jerusalem Post-ում: 

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, 1,5 մլն հայերի հիշատակի օրը, որոնք սպանվեցին թուրք օսմանների ձեռքով:

Չնայած Իսրայելի պատմությանը, Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Փաստացի Քնեսեթը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը քաղաքական շահերից ելնելով: Այսօր Թուրքիայի հետ հարաբերությունները փոխվել են Իսրայելի նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ակնհայտ թշնամության պատճառով:

2018 թվականին Թամար Զանդբերգը օրինագիծ առաջարկեց, որպեսզի վերացնի այդ խնդիրը, սակայն օրինագիծը հետ կանչվեց:

2019 թվականին շատ քաղաքական գործիչներ Իսրայելին կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրանց թվում էին «Եշ Ատիդ» կուսակցության առաջնորդ Յիր Լապիդն ու «Լիկուդ» կուսակցության անդամ ԳԻդեոն Սաարը, սակայն քվեարկությունը հետաձգեց եւ արդյունքում չեղարկվեց:

Ի տարբերություն Գերմանիայի՝ Թուրքիան եւ թուրք առաջնորդները կտրականապես հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետապնդելով այն քաղաքացիներին, որոնք հրապարակայնորեն դա մարդկության դեմ հանցագործություն են ճանաչում:

«Պատկերացրեք, եթե Հոլոքոստի գլխավոր մեղավորները երբեք չպատժվեին, իսկ Գերմանիան հերքեր այդ իրողությունն ու սպառնար դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները երկրների հետ, որոնք ճանաչել են Հոլոքոստը»,-գրում է հեղինակը:     

Հոդվածագիրը նշում է, որ եկել է ժամանակը, որպեսզի իսրայելցի առաջնորդները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքով՝ կան բաներ, որոնք պետք է քաղաքական շահից վեր լինեն: «Եկել է ժամանակը վերջ դնելու դիկտատոր Էրդողանի սպառնալիքներին: Եկել է ժամանակը աշխարհի եւ Իսրայելի համար. ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունն այսօր»,-հավելում է հոդվածագիրը:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ