News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ավրորա» հումանիտար նախաձեռնության կողմից կազմակերպված առցանց քննարկման ժամանակ ընտրական հանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզին ներկայացրել է «Ավրորա 2020» մրցանակաբաշխության թեկնածուների անունները:

Նրանք են՝ Սոմալիից Ֆարթուն Ադանն ու Իլվեդ Էլմանը, որոնք պայքարել են կանանց իրավունքների համար, Կոնգոյից Անժելիկա Նամայկան, որը կազմակերպել է օգնություն փախստականներին, այդ թվում՝ 22,5 հազար կանանց, Սոֆի Բոն եւ Կլաուս Վոգելը, որոնց հիմնադրած «SOS» կազմակերպությունն օգնել է 30 հազար փախստականներին Միջերկրական ծովում, Աֆղանստանից Սակինա Հակուվին, որն օգնել է 16 մլն աֆղանցիներին եւ պակիստանցիներին, հիմնականում կանանց, ստանալ կրթություն: Հիշեցնենք, որ մրցանակը կազմում է 1 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ