News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ապրիլի 24-ի՝ արտակարգ ձեւաչափով հիշատակի միջոցառումները Երևանում եզրափակվեցին ուշ երեկոյան մեկնարկած «Ոգեկոչման գիշեր» միջոցառմամբ: Ուղիղ ժամը 22:00-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում մեկնարկեց հիշատակի համերգը:

Համերգի բացումը խորհրդանշական էր. աշխարհահռչակ երաժիշտ Նարեկ Հախնազարյանը կատարեց հայրենիքի կարոտի խորհրդանիշ դարձած «Կռունկը»: Հախնազարյանը, ի դեպ, վերջերս է վերադարձել Ռուսաստանից եւ 14 օր գտնվել է մեկուսացման մեջ:

Համերգին զուգահեռ մեկնարկեց նաեւ վիրտուալ երթը. առավոտից քաղաքացիները Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից իրենց անուն ազգանուններն էին ուղարկել խորհրդանշական 1915 համարին (Սփյուռքից՝ 00 374 33 19 15 00): Նրանց բոլորի անունները պատկերվեցին հուշակոթողի 12 սյուներին: Ժամը 23:00-ի դրությամբ վիրտուալ երթին մասնակցելու 852 հազար 341 անուն ազգանուն էր ստացվել:

Լուսային շոուն ապահովել էր C-squared կազմակերպությունը, գույները նույնպես խորհրդանշական էին՝ անմեղ զոհերի թափված արյան կարմիրը եւ անմոռուկի մանուշակագույնը:

Թեեւ Ծիծեռնակաբերդի բարձունքը փակ էր քաղաքացիների համար, եւ ծաղիկներ էին խոնարհել բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ, այնուամենայնիվ, ամեն տարվա նման անմար կրակի մոտ բազմաթիվ ծաղիկներ էին դրված: Կառավարությունը 105 հազար ծաղիկ էր գնել ջերմոցային տնտեսություններից:

Համերգը կավարտվի առավոտյան ժամը 06:00-ին, ինչը հնարավորություն կտա Սփյուռքի մեր հայրենակիցներին նույնպես մասնակցել վիրտուալ երթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ