News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

74 տարեկան մի կին, ում հարազատները գրեթե մեկ ամիս մահացած էին համարում նրան, գիտակցության է եկել Էկվադորի Գուայակիլ քաղաքի հիվանդանոցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:

Ալբա Մարուրի Գրանդան, ով մահացած էր համարվում մարտի 27-ին Գուայակիլի հիվանդանոցում, հինգշաբթի գիտակցության է եկել եւ խնդրել է քրոջը տանել իրեն տուն: Նախքան Գրանդային մահացած ճանաչելը` նրա ջերմությունը բարձրացել էր մինչու 42 աստիճան եւ շնչառության հետ կապված խնդիրներ էին առաջացել: Կինն անգիտակից վիճակում էր, երբ բժիշկները խառնել էին նրա անունը եւ սխալմամբ ընտանիքին հայտնել էին նրա մահվան մասին: Ութ օր անց հարազատները դիակիզել էին, իբր, նրա աճյունը:

Ընտանիքը գրեթե մեկ ամիս անցկացրել է մեկ այլ մարդու աճյունի հետ` սպասելով, թե երբ են Էկվադորում չեղարկելու կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված արտակարգ դրությունը եւ թույլատրելու թաղման արարողություն անցկացնել: Այժմ հարազատները հիվանդանոցից պահանջում են փոխհատուցել երկու հազար դոլարը, որ ծախսվել է թաղման ծառայությունների եւ դիակիզման համար:

Ավելի վաղ Գուայակիլ քաղաքը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր հայտնվել ոչ միայն կորոնավիրուսից, այլ նաեւ այլ հիվանդություններից մահացածների մարմինների դուրս բերման հետ կապված դժվարությունների պատճառով:

Ըստ վերջին տվյալների` երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 22179 դեպք է գրանցվել է, մահացել է 576 մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ