News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աստրախանյան «Պունկտ Ա» ԶԼՄ-ն իր կայքում հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մեծ ընտանիքում․ Ում համար էր հնչում զանգը Աստրախանի Սուրբ Հռիփսիմեի եկեղեցում» վերնագրով հոդված, որում պատմել է ցեղասպանությւան 105-ամյա տարելիցի կապակցությամբ քաղաքում անցկացված միջոցառումների մասին։

«Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության զոհերին: Համաճարակը թողեց իր դրոշմը. այս տարի Աստրախանում չկան ո՛չ գիտաժողովներ, ո՛չ զանգվածային միջոցառումներ: Սակայն այրվում է մոմը, հնչում աղոթքը, Սուրբ Հռիփսիմեի եկեղեցու հնչում է զանգը`ի հիշատակ անմեղ զոհերի: 1915 թ․ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկն է: 1908-ի հեղափոխությունից հետո իշխանության եկած երիտթուրքերը շարունակեցին ազգային-ազատագրական շարժումը դաժանորեն ճնշելու նախկին կառավարության քաղաքականությունը: Օսմանիզմի գաղափարախոսությանը փոխարինեց պանթուրքիզմի եւ պանիսլամիզմի ոչ պակաս դաժան հայեցակարգը: Բնակչությանը հարկադրաբար թրքացնելու արշավ սկսվեց, եւ արգելվեցին ոչ թուրքական կազմակերպությունները: Այդ ժամանակաշրջանի էթնիկ զտումներում, բացի հայերից, ոչնչացվում էին պոնտացի հույները, ասորիները, եզդիները, ռուս մոլոկանները:

1915-ի փետրվարին կառավարության հատուկ նիստում, երիտթուրքական գաղափարախոս դոկտոր Նազիմ Բեյը հայ ժողովրդի ամբողջական եւ համատարած ոչնչացման ծրագիր էր ներկայացրել. «Նույնիսկ «հայ» բառը պետք է ջնջվի հիշողությունից․․․»: 1915 թ. ապրիլի 24-ին, այն օրը, որն այժմ նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Կոնստանդնուպոլսում սկսվել են հայ մտավոր, կրոնական, տնտեսական եւ քաղաքական վերնախավի զանգվածային ձերբակալությունները: Հայ մտավորականության 800-ից ավելի ներկայացուցիչներ ձերբակալվել եւ հետագայում սպանվել են: Նույն թվականի մայիս-հունիս ամիսներին սկսվել է Արեւմտյան Հայաստանում հայերի կոտորածն ու տեղահանությունը: Քարոզարշավը իրենից ներկայացնում էր հայերի աքսոր դեպի անապատ եւ նրանց հետագա գնդակահարություններ, մահ՝ ավազակախմբերի հարձակման կամ քաղցի ու ծարավի պատճառով։ Հայ պատմաբանների տվյալներով՝ 1915-1923թթ․ ոչնչացվել է մոտ 1,5 միլիոն հայ, հրդեհվել եւ կողոպտվել է ավելի քան 60 հայկական քաղաք եւ 2500 գյուղ։ Մոտ մեկ միլիոն հայեր փախել կամ թուրքերի կողմից վտարվել են Միջագետք, Լիբանան, Սիրիա։

Ավանդաբար այդ օրը մարդիկ հավաքվում են տաճարում։ Այդ թվում՝ նաեւ Աստրախանի Սուրբ Հռիփսիմեի եկեղեցում։ 2015 թվականից հոգեհանգստի փոխարեն հնչում է Պատարագ եւ բարեխոսության հատուկ ծես, քանի որ Հայ Առաքելական եկեղեցու 100-ամյակի նախօրեին Հայ Առաքելական եկեղեցին կանոնականացրել է Հայոց ցեղասպանության զոհերին: Ամեն տարի Աստրախանում, ինչպես եւ երկրի այլ շրջաններում, կազմակերպվում են ցուցահանդեսներ, գիտաժողովներ, երթեր, հիշատակի միջոցառումներ:

Ապրիլի 23-ին, ժամը 21: 00-ին Աստրախանի Սուրբ Հռիփսիմեի եկեղեցում, ինչպես Հայ Առաքելական մյուս եկեղեցիներում, երեք րոպե հնչեցին զանգերը: Այդ ընթացքում ամբողջ երկրագնդի հայերի տներում անջատվեց լույսը եւ վառվեց հիշատակի մոմը: Զանգերի ներքո, անջատելով լույսը, Աստրախանի Սուրբ Հռիփսիմեի եկեղեցու վանահայր Մարկոս քահանա Սարգսյանը մոմի լույսի տակ բարեխոսության աղոթք կարդաց: Այսօր, ապրիլի 24-ին, ժամը 10:30-ին տեղի ունեցավ Սուրբ Պատարագ, որն անցկացվեց առանց ծխականների մասնակցության: Դրա ավարտին կատարվեց բարեխոսության կարգ՝ նվիրված Սուրբ Նահատակներին: Ժամը 12:00-ին, մեկ րոպե լռությունից հետո, երեք րոպե կրկին հնչեցին զանգերը` դառնալով ամբողջ աշխարհում զանգերի միաժամանակ հնչեցման մի մասը»,- մասնավորապես նշվում է հոդվածում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ