News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եկատերինբուրգի «Ելցինի կենտրոնն» ապրիլի 24-ի երեկոյան հայկական անմոռուկի գույն է ստացել: Այս էմբլեման մշակվել էր 2015-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առթիվ: Ակցիան կազմակերպել էր ՀՀ պատվավոր հյուպատոսությունը Եկատերինբուրգում: Հիշեցնենք, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, հաղորդում է «Վեչերնիե Վեդոմոստի»-ն:

Ըստ Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի` Ելցին կենտրոնի ներկայացուցիչները, չնայած այն հանգամանքին, որ այն չի աշխատում կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ հայտարարված սահմանափակիչ միջոցառումների պատճառով, ընդառաջեցին եւ համաձայնեցին ֆասադին հայկական անմոռուկի պատկերը ցուցադրել: Էմբլեման արտահայտում է հավերժ հիշատակի թեման, ինչպես նաեւ նախատեսված է խորհրդանշական կերպով հիշեցնելու հայ ժողովրդի անցյալի, ներկայի եւ ապագայի մասին:

Սահմանափակումների ներդրումն անդրադարձել է նաեւ հիշատակի միջոցառումների անցկացման վրա, որոնք այսօր չեն կայացել: Դրանց փոխարեն սոցիալական ցանցերում հայ ժողովրդին սատարող բազմաթիվ գրառումներ են հայտնվել:

Ապրիլի 24-ին Նարեկ Սպարտակյանը եւ նրա հայրը` Արիստակիսը, ծաղիկներ են դրել Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի մոտ, որը տեղադրվել էր Եկատերինբուրգի Սուրբ Կարապետ եկեղեցու տարածքում: Ծաղիկներ դնելու արարողությանը մասնակցել են նաեւ Սվերդլովսկի շրջանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովան և Եկատերինբուրգ քաղաքի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ