News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին Գագրայի Հայ Առաքելական եկեղեցում ավելի քան 50 մարդ է ներկա գտնվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցած ժամերգությանը, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում պատմել է Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Լեւոն Գալուստյանը, հայտնում է «Sputnik-Գրուզիա»-ն:

«Պաշտոնապես Աբխազիայի հայ համայնքը մարդկանց չի հավաքել եւ լայնորեն չի բարձրաձայնել այս իրադարձության մասին, բայց ավելի քան 50 մարդ հավաքվեց: Մարդիկ եկել էին հոգու կանչով` սպանվածները հիշատակը հարգելու եւ մոմեր վառելու համար: Քահանան սգո աղոթ կարդաց, ելույթ ունեցավ Գագրայի շրջանի Աայ համայնքի ղեկավարը»,- հավելել է նա:

Գալուստյանի խոսքով` Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչումն անհրաժեշտ է, որպեսզի նման իրադարձություններ այլեւս երբեք չկրկնվեն: «Յուրաքանչյուր հայ եւ առողջ մտածող մարդու սրտում հույս կա, որ մի օր Թուրքիայում կճանաչեն այս պատմական իրադարձությունը: Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ այս պատմությունը կրկնվի նաեւ այլ ժողովուրդների ճակատագրերում: Երբ հայ հասարակությունը նշում էր Ցեղասպանության 100-ամյակը, մենք ենթադրում էինք, որ Թուրքիայի պաշտոնական իշխանությունները կընդունեն փաստը, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ»,- ասաց նա:

«Աբխազիայում ապրող համշենահայերը Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհերի ուղիղ հետնորդներն են, այդ թվում նաեւ` իմ ընտանիքը: Երբ մենք նշում ենք այս օրը, մենք մտովի վերադառնում ենք այն ժամանակ, երբ Աբխազիայի եղբայրական ժողովուրդն օգնության ձեռք մեկնեց մեզ: Ես այս պատմությունն անպայման կփոխանցեմ իմ երեխաներին, որպեսզի նրանք հարգեն եւ հիշեն այն»,- ասել է Գալուստյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները...
Իշխանություններն իրենց ելույթներով ու գործողություններով փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
Պատգամավորը վստահեցրել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը անվտանգության,...
«Քաղաքացիական պայմանագիր». Հայաստանի վարչապետը չի հրաժարվել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց
Ներկայիս իշխանության օրոք մի քանի կարևոր գործընթացներ են տեղի ունեցել, այդ թվում․․․
Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները
Մինչև անկախության հռչակումը դրանով պետք է զբաղվեր Հայ առաքելական եկեղեցին․․․
Ամենաշատ