News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեք օր առաջ գրառում էի արել այն մասին, որ հանրային հեռուստաընկերությունն առաջիկա օրերին «գեղարվեստական կինոնկար» կհեռարձակի Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առաջադրված «մեղադրանքի» վերաբերյալ՝ հնարավորինս խեղաթյուրելով գործի փաստական հանգամանքները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն այսօր ինձ զանգահարել էր հանրային հեռուստաընկերության լրագրողը, ում ձեւակերպած հարցից ակնհայտ էր, որ կանխատեսումս ճիշտ էր։

Այնուամենայնիվ, կարեւորելով Հանրային հեռուստաընկերության օրենքով ամագրված առաքելությունը՝ կոչ եմ անում առաջիկա օրերին կամ ժամերին հեռարձակվող «սկանդալային ռեպորտաժում» հնարավորինս պահպանել օբյեկտիվ եւ անաչառ լրատվության կանոնները՝ չվատնելով հարկատուների գումարները։

Ուստի, հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությանն առաջարկում եմ «սկանդալային ռեպորտաժում» առնվազն ներկայացնել նշված հարցերի վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչության պատասխանները՝

1. որքանո՞վ է իրավաչափ բացառապես մեկ բանկից հաշվեհամարից մեկ այլ բանկային հաշվեհամար գումարների տեղափոխումը որակել որպես «փողերի լվացում»,

2. արդյո՞ք «որպես ապօրինի հարստացում եւ փողերի լվացում» որակված գումարները ակնհայտ կերպով չեն համընկնում դեսպան Մինասյանի հայտարագրերում նշված օրինական դրամական միջոցներին,

3. արդյո՞ք քրեական գործով հարցաքննվել են այն անձինք, ում կատարած գործողությունները, այն է՝ բանկային հաշվին կատարված կանխիկ մուտքագրումները վկայակոչելով դեսպան Մինասյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանքը։ Եթե այո, ապա ի՞նչ պատասխաններ են տվել նշված անձինք համապատասխան դրամական միջոցների ծագման աղբյուրների հետ կապված։

4. արդյո՞ք հայտարարագրում առկա անհամատապասխանության փաստի հետ կապված հարցաքննության հրավիրվել է այն ընկերության աշխատակիցը, ում հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը ես ներկայացրել եմ դեռեւս մարտի 18-ին։ Եթե ոչ, ապա արդյո՞ք նշված անձին շուրջ քառասուն օր չհարցաքննելը համապատասխանում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված սկզբունքներին։

Հ.Գ. «Սկանդալային ռեպորտաժում» նշված հարցերին չանդրադառնալն ուղղակիորեն հաստատելու է այն վարկածը, որ քննչական մարմինը եւ հանրային հեռուստաընկերությունը ղեկավարվում են միեւնույն կենտրոնից եւ հետապնդում են միեւնույն նպատակը, այն է՝ ցանկացած եղանակով իրականացնել իջեցված պատվերը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ