ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր քավորին՝  Դավիթ Գասպարյանին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Բարի լույս հպաաաաարտ քաղաքացիներ:

Կհիշեք, որ ձեզ ասել են, որ քավոր բարեկամ սկզբունքով այլևս պաշտոններ չեն բաժանվում:

Եկել եմ ասեմ, որ ձեզ էշի տեղ են դնում: Արդարադատության հպաաաաարտ նախարար Ռուստամ Բադասյանը իր քավոր Դավիթ Գասպարյանին նշանակել է արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ:

Իր մանկական ընկերոջը`Սուրեն Գալստյանին Ռուստամը նշանակել է նախարարության աշխատակազմի պետ:

Նախարարի հպարտ քավորն ու ընկերը ձեր փողերով ստանում են պարգևավճարներ»,- գրել է նա: