News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եղել են դեպքեր, երբ բժշկական կենտրոնների անձնակազմերը հետևել են մեր ցուցումներին, եղել են դեպքեր, երբ այնքան էլ լավ չեն հետևել, մենք ունենք երկու նմանատիպ դեպք՝ Մարալիկում և Վարդենիսում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին, «Ազատության» եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մարզային հիվանդանոցներում բժիշկների՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքերին։

«Մեր բոլոր բժիշկներին կոչ եմ անում յուրաքանչյուր պացիենտի վերաբերվել այնպես, ասես նա վարակված է կոորնավիրուսով։ Մենք շրջիկ խումբ ենք կազմել, որը կայցելի բոլոր բժշկական կենտրոններ և ցույց կտա՝ ինչպես օգտագործել պաշտպանիչ միջոցները»,– ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Մարալիկի և Վարդենիսի բժշկական կենտրոնները փակվել են՝ մեծ թվով բուժաշխատողների վարակվելու պատճառով։ Երկու համայնքներում էլ մուտքն ու ելքը սահմանափակվել են։

Տպել
Ամենաշատ